Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Յեշիլգյուղ թաղամասում տեղի է ունեցել ասորական Սբ Եփրեմ եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Եկեղեցին պատկանելու է Ստամբուլի ասորի համայնքին:
Այս մասին տեղեկացնում է Պոլսո Հայոց պատրիարքության ֆեյսբուքյան էջը:
Այս իրադարձությունն առանձնանում է նրանով, որ հիմնարկեքի արարողությանն անձամբ ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչը աննախադեպ երևույթ էր:
Արարողությանը մասնակցել է նաև Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: