ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը չի ազդի ՆԱՏՕ-ի երկրների վիճակի վրա, ընդսմին միայն կբարձրացնի այս հարթակի նշանակությունը եվրոպական երկրների փոխգործակցության համար: Այս կարծիքը հայտնել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
«Brexit-ը չի փոխի Բրիտանիայի դրությունը ՆԱՏՕ-ում: Ես վստահ եմ, որ անկախ այն բանից, թե ինչպես եւ երբ տեղի կունենա Brexit-ը, Բրիտանիան կմնա ՆԱՏՕ-ի շատ կարեւոր, հանգուցային դաշնակիցը»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով Նոր Զելանդիայի ուսանողների առջեւ, ուր ժամանել Է աշխատանքային այցով:
Նրա ելույթի ձայնագրությունը տարածել Է դաշինքի մամուլի ծառայությունը:
«Ես կարծում եմ, որ Brexit-ը ՆԱՏՕ-ն նույնիսկ ավելի կարեւոր հարթակ կդարձնի եվրոպական երկրների եւ Հյուսիսային Ամերիկայի միավորման համար, որովհետեւ դաշինքը առաջվա պես ներառելու Է Մեծ Բրիտանիան եւ եվրոպական մյուս երկրները»,-նշել Է Ստոլտենբերգը։