Sunday, 05 07 2026
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի

Նիկոլ Փաշինյանի մոլորությունը

Ֆեյսբուքյան իր վերջին ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով հնգամյա վաղեմության մի գաղտնի փաստաթուղթ, անդրադարձավ պետական կառավարման համակարգում գոյություն ունեցած կոռուպցիային, այդ համակարգի կոռուպցիոն բնույթին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ համակարգը կառուցված է եղել այնպիսի սկզբունքով, որ երբ դրանից հանում ես կոռուպցիան, ոչինչ չի մնում։

Նիկոլ Փաշինյանն իհարկե իրավացի է։ Նախկին իշխանության ժամանակաշրջանում պետական կառավարման համակարգն ամբողջությամբ հիմնված է եղել կոռուցպիայի վրա, դա գիտեին ու գիտեն բոլորը, և դրանում համոզվելու համար որևէ գաղտնի փաստաթղթի կարիք չէր էլ զգացվում։ Իր այդ բացահայտմամբ Նիկոլ Փաշինյանն ընդամենը արձանագրեց այն, ինչ հայտնի էր բոլորին։ Արձանագրեց, սակայն, այդպես էլ չնշելով, թե ինչով է պատրաստվում «լցնել» պետական կառավարման համակարգը կոռուցպիան արմատախիլ անելուց հետո։

Այո, անցած մեկուկես տարիներին Նիկոլ Փաշինյանին հաջողվել է վերացնել առնվազն համակարգային կոռուպցիան։ Դա գործող իշխանության թերևս ամենանշանակալի ձեռքբերումներից է։ Միևնույն ժամանակ կոռուպցիան վերացնելուց հետո պետական կառավարման համակարգը, ըստ էության, հայտնվել է վակուումի մեջ, քանի որ կոռուպցիայի փոխարեն այդ համակարգում չի ներդրվել ոչինչ։ Կոռուպցիան եղել է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունների պետական կառավարման համակարգի գաղափարախոսությունը, այն «շաղախը», որը սոսնձել է իշխանական բուրգը՝ ամենաներքևից մինչև իշխանության գագաթ։ Այսօր այդ սոսինձը չկա, բայց չկա նաև այն, ինչը պետք է փոխարիներ դրան։ Իսկ այդ փոխարինողի դեր պետք է կատարեին այն խնդիրները, այն առաքելությունը, որը բխում է իշխանության գլոբալ ռազմավարությունից, հայեցակարգերից, ծրագրերից։

Իշխանությունը, սակայն, գործնականում չունի այդպիսի ռազմավարություն, հայեցակարգ ծրագիր։ Արդյունքում պետական կառավարման համակարգը գործում է ընդամենը օպերատիվ կառավարման ռեժիմում՝ լուծելով ընթացիկ, օրվա խնդիրներ։ Սա որևէ -«-իզմի» չդավանող իշխանության հետևանքներից մեկն է, քանի որ երբ իշխանությունը չունի գաղափարաբանական հենք, պետական կառավարման համակարգը զրկվում է զարգացման տեսլականից ու, ըստ էության, նաև այն առաքելությունից, որին կոչված է։

Այս հարցում կա ևս մեկ հայեցակարգային խնդիր։ Նիկոլ Փաշինյանը խոսում է նախկին համակարգի արատներից, պետությունը ներսից քայքայած արատներից, և նա իրավացի է։ Միևնույն ժամանակ, վարչապետը այդ արատների վերացումը տեսնում է նույն այդ համակարգի տիրույթում։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է պայքարել այդ արատների դեմ, վերացնել դրանք՝ մնալով նույն այն ինստիտուցիոնալ հարությունում, որը սպասարկել է նախկին ռեժիմները։

Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակաշրջանում պետական կառավարման ողջ համակարգը, բոլոր պետական ինստիտուտները գործել են այդ իշխանության ոչ ֆորմալ խնդիրները սպասարկելու տրամաբանությամբ, նրանք ծառայել են քրեաօլիգարխիային, մենաշնորհային տնտեսությանը, իշխանության անօրինական վերարտադրությանը։ Եվ ահա, այդ ինստիտուտներով ու կառուցակարգերով Նիկոլ Փաշինյանը ցանկանում է վերացնել այդ նույն համակարգի ծնած արատները, ինչը մեծագույն մոլորություն է։ Առանց ինստիտուցիոնալ, համակարգային փոփոխությունների՝ այդ խնդիրը չի կարող լուծվել։ Մինչդեռ մենք իշխանության կողմից համակարգային վերափոխումներին, նոր ինստիտուտների ստեղծմանն ուղղված որևէ քայլ չենք տեսնում։ Նման քայլեր հնարավոր են միայն Սահմանադրական փոփոխությունների, օրնեսդրության արմատական վերափոխման միջոցով։ Սակայն իշխանությունը նման ճանապարհով գնալու մտադրություն չունի, Նիկոլ Փաշինյանն էլ վայելում է նույն այդ նախկին համակարգի տրամաբանությամբ ու դրան սպասարկելու նպատակով ստեղծված սուպերվարչապետությունը։

Հայաստանում երկու տասնամյակից ավելի տևած արատավոր համակարգն ունեցել է սահմանադրաիրավական ձևակերպում։ Սահմանադրաիրավական այդ կարգը պահպանվել է։ Նոր իշխանությունը, առանց դա վերափոխելու, ցանկանում է վերացնել նախկին համակարգի արատները, ինչը ձախողման դատապարտված ճանապարհ է։

Նիկոլ Փաշինյանը իշխանության ղեկին է արդեն մեկուկես տարի։ Այս ամբողջ ընթացքում նա զբաղված է միայն խնդիրներն արձանագրելով։ Դա, սակայն, առավելապես ընդդիմության գործառույթն է, ինչը ժամանակին մեծ հաջողությամբ կատարում էր Նիկոլ Փաշինյանը։ Իշխանության առաքելությունը ոչ միայն ու ոչ այնքան խնդիրներն արձանագրելն է, որքան դրանց լուծման տարբերակներ ներկայացնելը։ Ընդդիմադիր գործչի դերում գրեթե իդեալական կերպով հանդես եկող Նիկոլ Փաշինյանը դեռևս ամբողջությամբ չի ձերբազատվել ընդդիմադիր գործչի կաղապարներից։

Լուսանկարը՝ «Հետք»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում