Չինաստանի կառավարությունը պետական ընկերություններին կարգադրել է դադարեցնել ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Պարբերականի տվյալների համաձայն, ՉԺՀ ընկերություններն արդեն կատարել են այդ կարգադրությունը և սպասում են կողմերի միջև առևտրային բանակցությունների արդյունքներին:
Հստակեցվում է, որ Չինաստանը նման որոշում է կայացրել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի սաստկացման ֆոնին:
Դրանից առաջ հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Չինաստանից 300 միլիարդ դոլարի ապրանքների համար 10 % նոր պետական տուրքեր սահմանել: