«Ինչքան էլ, որ նախորդ իշխանություններին ինչ-որ բան ասենք, գնահատական տանք, ասենք այսպես էին, կամ այնպես, իրենք էլ են կարիք ունեցել գնահատելու ռեալ իրավիճակը»,-«Առաջին լրատվական»-ի «Մամուլի հետ սուրճ» հաղորդման շրջանակներում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ անդրադառնալով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մատնանշված գաղտնի փաստաթղթին, զեկույցի, որտեղ, ըստ վարչապետի, խոսք է գնում այն մասին, որ երկիրը գտնվել է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում:
«Սա, ըստ էության, փաստաթուղթ է այն մասին, որ մեր երկրում, ըստ էության, պետական ինստիտուտները կաթվածահար են եւ ինստիտուցիոնալ առումով մեր երկիրն ամբողջությամբ ձախողված է: Շատ կարեւոր է այս փաստաթուղթը, գրվել է Սերժ Սարգսյանի իշխանության վերջին տարիներին: Ես կարծում եմ, այս փաստաթղթի հեղինակները իսկապես շատ մեծ համարձակություն են ցուցաբերել»,-ասել էր վարչապետը:
Ծովինար Վարդանյանը նկատեց, որ անակնկալ չէր երկրի կաթվածահար վիճակի մասին տեղեկութոյւնները, քանի որ նախորդ ողջ համարագի շարժիչ ունժը եղել է փողը․<Ներկա իշխանութոյւնը իր վրա է վերցրել համակարգերը զրոյից ստեղծեռլու պարտավորւոթյուն։ Համակարգեր, որոնք պետք է իրապես գործեն>,-ասաց Վարդանյանը։
Պատգամավորը համակարծիք է, որ այսօր էլ դեռ մենք առերեսվում ենք նախորդից ժառանգություն մնացած չգործող համակարգերին, որոնց առողջացման ուղղությամբ իրենք աշխատանքներ են տանում։
Վարդանյանից հետաքրքրվեցինք նաև այսօր Արցախում սպասվելիք Վարչապետի ելույթից։ Նա նշեց, որ իրենք էլ՝ թիմի անդամները տեղյակ չեն, թե ինչից է խոսելու վարչապետը։ Որևէ նախնական քննարկում չի եղել, իրենք էլ են սպասում ելույթին։
Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից մատնանշված թեժ աշնանը, արտախորհրդարանական ընդդիմության համախմբման մասին խոսակցություններին նկատեց․«Պետք է հստակ մի բան արձանագրել․ չկա մի մարդ, որ կհայտարարեր, որ պատրաստվում է գալ իշխանության և դա ժողովրդի ականջում կհնչեր որպես սպառնալիք։ Դա մտածելու տեղիք է տալիս»,-եզրափակեց Վարդանյանը։








































