Ինչպես հաղորդում են ճապոնական լրատվամիջոցները, Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում, որտեղ մարտի 11-ից հետո վթարվել էր «Ֆուկուսիմա 1» ատոմակայանը և վտանգավոր նյութերի մեծ արտահոսք էր գրանցվել, հայտնաբերվել է տավարի միս, որի մեջ ռադիոակտիվ նյութերի մեծ պարունակություն է գրանցվել:
Տոկիոյի իշխանությունները հայտարարել են, որ ռադիոակտիվ միսը հայտնաբերվել է մայրաքաղաքի փաթեթավորման ձեռնարկություններից մեկում: Նշվում է, որ միսը բերվել է Մինամիսոմա քաղաքից, որը գտնվում է ատոմակայանի շուրջ փակ 20 կիլոմետրանոց տարածքին շատ մոտ: Մսի մեջ ցեզիումի պարունակությունը գերազանցել է նորման 3-6 անգամ:










































