Այն հայտարարությունից հետո, որ այս տարի Victoria’s Secret-ի լեգենդար շոուն տեղի չի ունենա, հնչեց ևս մեկ ոչ պակաս կարևոր հայտարարություն։ Ապրանքանիշն իր պատմության մեջ առաջին անգամ կհամագործակցի տրանսգենդեր մոդելի հետ։ Նա 22-ամյա բրազիլուհի Վալենտինա Սամպայոն է։ 2017-ին նա արդեն դարձել է Vogue պարբերականի շապիկին հայտնված առաջին տրանսգենդերը։
Հիշեցնենք․ անցած տարի Victoria’s Secret-ի ներկայացուցիչներից մեկի մեկնաբանությունը տրանսգենդերների մասին քննադատությունների տեղիք տվեց։ Նրա խոսքով՝ շոուում այդպիսի մոդելները տեղ չունեն և այդպիսի համագործակցությունը հազիվ թե հնարավոր կլինի։











































