Thursday, 28 03 2024
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով

Փաշինյանի ֆունդամենտալ սխալը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ներկայացրել է 2014թ.-ին նախկին իշխանությունների համար կազմած գաղտնի զեկույց, որը, նրա բնորոշմամբ, հանգեցնում է այն եզրակացության, որ նախկին կառավարման համակարգը հիմնված է եղել կոռուպցիայի վրա, ու «երբ կոռուպցիան հանում ես, պարզվում է տակը կառավարման համակարգ չկա»։

https://www.youtube.com/watch?v=nEvEhiHm-GI&feature=youtu.be

«Այս զեկույցը տալիս է ամբողջական պատկերացում այն մասին, թե ինչ վիճակում է եղել կամ հիմա ինչ վիճակում է Հայաստանը, որովհետև այն պրոբլեմները, որոնց մասին այստեղ գրված է, մեկ տարվա ընթացքում հնարավոր չէր շտկել»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով. «Շատ կարևոր է արձանագրել, թե ինչ իրավիճակում ենք մենք ժառանգել Հայաստանը։ Եզրակացությունն այն է, որ մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում, պետական ինստիտուտները կաթվածահար են և մեր պետությունը ձախողված է»։

Նա ընդգծել է, որ ներկայիս կառավարությունը, ըստ էության, պետք է զրոյից ստեղծի ինստիտուտներ, որոնք կլուծեն պետության առջև կանգնած խնդիրները՝ մատնանշելով, օրինակ, դատական, պետական գնումների համակարգերը։

«Մեզ շատ ամուր նյարդեր են պետք այն առումով, որ ոչ թե պետք է խուճապահար վազենք բոլոր հարցերի հետևից, այլ պետք է ունենանք մարտավարական և ռազմավարական առաջնահերթություններ, և հերթով, առանց տուրք տալու էմոցիոնալ ֆոներին, պետք է լուծենք այդ ինստիտուցիոնալ պրոբլեմները»,- շեշտել է վարչապետը։

Իհարկե, հիմա կարող ենք տարբեր ենթադրություններ անել, թե ինչու Փաշինյանը հիշեց հնգամյա վաղեմության մի փաստաթղթի մասին, որի բովանդակությանն, անշուշտ, ծանոթացել է շատ ավելի վաղ, սակայն հասարակությանը դրա մասին իրազեկեց միայն երեկ։

Հեղափոխության հաղթանակից մեկ ու կես տարի հետո այնքան էլ համարժեք չէ «բացահայտել» նախկին համակարգի կոռուպցիոն էությունը, այն էլ՝ անհայտ փորձագետների եզրակցության հիմքով։ Կարծում եմ՝ նախկին համակարգի էությանը Փաշինյանը ծանոթ է եղել շատ վաղուց, երբ նույնիսկ ակտիվ քաղաքականության մեջ չէր ու խմբագրում էր երկրի ամենաազդեցիկ թերթերից մեկը։ Գաղտնի զեկույցները միայն կարող էին լրացնել, ամբողջացնել վարչապետի տեղեկատվությունը։ Սակայն՝ այս պարագայում, ավելի շատ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանն այս զեկույցը հիշել է՝ արդարանալու համար, թե ինչու անցած մեկ ու կես տարում հնարավոր չեն դարձել տեսանելի փոփոխությունները։

Նախկին համակարգի գնահատման հարցում Փաշինյանը միանգամայն ճիշտ է ու այս հարթության վրա նույնիսկ անիմաստ է նրա հետ վիճելը։ Այլ խնդիր է, որ ինստիտուցիոնալ բաեփոխումների չգոյության հիմնական պատճառը միայն այն չէ, որ հեղափոխության թիմը ստացել է տխուր ժառանգություն կամ ավելի ստույգ՝ ժառանգություն, որը որևէ աղերս չունի պետական կառավարման հետ։

Ժամանակին Սերժ Սարգսյանն ականջալուր չի եղել իր համար պատրաստված գաղտնի զեկույցներին, որովհետև համարել է, որ իր իշխանությունը կարող  է պահպանել ոչ թե դասական կանոններով, այլ անձնիշխանական համակարգ ստեղծելով։ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո ուներ և ունի լեգիտիմության մեծ պաշար, ձերբազատված է տարբեր բնույթի կապանքներից։ Սակայն Փաշինյանը իրավիճակային լուծումները գերադասեց համակարգային մոտեցումներից ու, ըստ էության, պահպանեց համակարգային այն ստատուս-քվոն, որը գոյություն ուներ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին։ Երեկվա լայվն էլ հենց այն մասին էր, որ Փաշինյանը տալիս է իրավիճակի օբյեկտիվ գնահատական՝ առանց լուծումներ առաջարկելու։

Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական կոմֆորտն ապահովում է սուպերվարչապետական համակարգի պահպանման ու նախկին համակարգի հետ հակադրության համատեքստում, ինչը ոչնչացնում է քաղաքական ու տնտեսական մրցակցային միջավայր ստեղծելու բոլոր սպասումները։ Հեղափոխության հաղթանակից անգամ մեկ ու կես տարի հետո մենք ունենք քաղաքական համակարգ, որն ինքնին ավտորիտարիզմի վեածնման աղբյուր է ու այս համատեքստում անկարելի է  պատկերացնել, որ տնտեսական հարաբերություններում տեղի է ունենալու օլիգարխիկ մտածողության վերացում։

Տնտեսական հաջողությունների, օտարերկրյա ներդրումների հնարավոր չէ սպասել, երբ երկրում իրականացված չէ քաղաքական ռեֆորմ, եթե նույնիսկ շաբաթը մեկ անգամ բարեփոխվի հարկային օրենսդրությունը կամ վարչապետն անձամբ խրախուսի օտարերկրյա ներդրողներին։

Տնտեսական իրական հաջողությունների հնարավոր է հասնել միայն քաղաքական համակարգի արմատական բարեփոխման ու առողջացման միջոցով: Սա քաղաքական աքսիոմ է, որի անտեսումը Փաշինյանի ֆունդամենտալ սխալն է։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում