Thursday, 02 07 2026
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին

Սպանության մեջ մեղադրվողն՝ ազատությա՞ն մեջ․ նոր շրջադարձ Մարտի 1-ի գործում

Մարտի 1 -ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանն այսօր, ամենայն հավանականությամբ ազատ կարձակվի «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից։ Բանն այն է, որ այսօր լրանում է նրա՝ երկու ամսով կալանքի տակ գտնվելու ժամկետը, սակայն ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն չի ներկայացվել դատարան Գեղամ Պետրոսյանի կալանքը երկարացնելու հարցով, ուստի ՀՔԾ-ն ամենայն հավանականությամբ որոշում պետք է կայացնի նրա խափանման միջոցը փոխվելու վերաբերյալ։

ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ 70–ամյա Գեղամ Պետրոսյանին Մարտի 1-ի իրադարձություններից 10 տարի անց մեղադրանք է առաջադրվել հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար:

Մարտի 1-ի գործում, ըստ ամենյանի, գործ ունենք հերթական շրջադարձային իրադարձության հետ, այս անգամ՝ ակնհայտորեն բացասական իմաստով։ Հայաստանում չեմ հիշում դեպք, երբ մեղադրյալն ազատության մեջ լինի, երբ նրան առաջադրված է սպանության մեղադրանք։ Առհասարակ՝ նման պրակտիկա չկա նաև աշխարհում, քանի որ սպանությունը համարվում է ծանրագույն հանցագործություն ու դրա մեջ մեղադրվող անձն, որպես կանոն, մեկուսացվում է հասարակությունից։

Եթե սրան հավելենք նաև այն հանգամանքը, որ խոսքը ոչ թե շարքային քրեական հանցագործության, այլ Մարտի 1-ի մասին է, ապա կասկածից վեր է, որ նախաքննության մարմնի այս «հումանիզմը» խիստ տարակուսելի է։ Դեռ շաբաթներ առաջ ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ ՀՔԾ-ն ավելորդ շտապողականություն է ցուցաբերել ու Գեղամ Պետրոսյանի մեղավորությունն ապացուցող իրական փաստերը, մեղմ ասած, բավարար չեն։ Եթե Պետրոսյանը հայտնվում է ազատության մեջ, այս վարկածն, անշուշտ, ավելի հիմնավոր, առարկայական է դառնում։

Սկզբունքորեն՝ եթե ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյան հանցագործություն չի կատարել կամ նախաքննության մարմինը չունի բավարար ապացույցներ, ապա ոչ միայն պետք է փոխվի նրա խափանման միջոցը, այլ նաև հանվի նրան առաջադրված մեղադրանքը։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող, սակայն նման «վրիպումներով» ՀՔԾ-ն հարված է հասցնում Մարտի 1-ի գործի նախաքննության օբյեկտիվությանը։

Օրինակ՝ եթե Գեղամ Պետրոսյանը հայտնվում է ազատության մեջ, սակայն շարունակում է մեղադրվել սպանության մեջ, ապա Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմն աղմուկ է բարձրացնելու, թե ինչու է կալանավորումը պարտադիր համարվում երկրոդ նախագահի պարագայում։

Մյուս կողմից՝ ցավալի կլինի, եթե պարզվի, որ ՀՔԾ-ն մարդուն մեղադրանք է առաջադրել՝ առանց բավարար ապացույցների։ Սա հարված կլինի Մարտի 1-ի գործի լեգիտիմությանը, մանավանդ, որ իշխանության ընդդիմախոսները հաճախ են պնդում, որ նախաքննության մարմինն առաջնորդվում է քաղաքական կոնյուկտուրայով։

Սակայն խնդիրն ավելի սկզբունքային է։ Գեղամ Պետրոսյանի կալանավորումից հետո իշխանությունը պնդում էր, որ Մարտի 1-ի գործը թևակոխել է կարևոր մի հանգրվան, երբ բանը հասել է կոնկրետ սպանությունների բացահայտմանը։ Հիմա փաստորեն ստացվում է՝ իշխանությունը զբաղվել է PR-ով՝ չունենալով իրավական համապատասխան փաստարկներ։

Այս հանգամանքը նույնպես «լեզու» է դնելու Քոչարյանի պաշտպանական թիմի բերանում․ երկրորդ նախագահի մեղադրանքը մնում է, այսպես ասած, օդի մեջ, երբ մի կողմից՝ չեն բացահայտվում տասը սպանությունները, մյուս կողմից՝ Մարտի 1-ի գործով երկու կարևոր ֆիգուրանտներ պատսպարվում են Ռուսաստանում՝ թույլ չտալով զազրելի այս ոճրագործության համապարփակ բացահայտումը։

Ամեն դեպքում՝ Մարտի 1-ի գործով այսօր սպասվում է նոր շրջադարձ, որի պատասխանատվությունը կրում է իշխանությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում