ԱՄՆ ներկայացուցիչների պալատում դեմոկրատների մեծամասնությունը կողմ է նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենթ հայտարարելուն, հաղորդում է Reuters-ը։
Դեմոկրատները հայտարարել են, որ վերջին մի քանի տարում ԱՄՆ նախագահից լսել են միայն այն, որ երկրում ժողովրդավարություն չկա։
Թրամփին նաև «հանցավոր» վարքի մեջ են մեղադրում։
Դեմոկրատ Սալուդ Կարբախալը կոչ է արել բարձրացնել ԱՄՆ նախագահին իմպիչմենթ հայտարարելու ընթացակարգը սկսելու հարցը։ Տվյալ պահին ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի 118 դեմոկրատ կողմ է Թրամփին իմպիչմենթ հայտարարելուն։