Լոնդոնի ոստիկանությունը շուրջ 3․5 մլն ֆունտ սթեռլինգ է ծախսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հունիսին Մեծ Բրիտանիա այցի ժամանակ անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին հաղորդում է Guardian պարբերականը։
Պարբերականի տեղեկատվության համաձայն՝ ոստիկանությունը 3․4 մլն ֆունտ է ծախսել։ ԱՄՆ-ի առաջնորդի՝ Լոնդոն այցի ժամանակ անվտանգությունը 6․3 հազար ոստիկան է ապահովել։ Նրանցից 3․4 հազարը գործի են անցել հունիսի սկզբին, երբ քաղաքում տեղի է ունեցել ամենամեծ բողոքի ակցիան նրանցից, որոնք տեղի են ունեցել Թրամփի այցի դեմ։