Իսրայելի իշխանությունները լոբբինգ են իրականացրել F-35 կործանիչների առաքումը Թուրքիային չեղարկելու ԱՄՆ որոշման համար: Այս մասին, հղում կատարելով Երուսաղեմի աղբյուրներին, հայտնում է The Times of Israel-ը:
Հրապարակումը հիմնված է իսրայելական Channel 12 հեռուստաալիքի հեռարձակման վրա, որը, իբր, ստացել է այդ տվյալները կառավարական պաշտոնյաներից: Ըստ հեռուստաալիքի՝ հրեական պետության ներկայացուցիչները վերջին մի քանի ամիսների ընթացքում թաքնված աշխատանքներ են իրականացրել, որպեսզի համոզեին ԱՄՆ իշխանություններին արդյունքում ընդունված որոշումը կայացնել:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Անկարան Մոսկվայից գնեց S-400 զենիթահրթիռային համակարգեր (SAM), Վաշինգտոնը հրաժարվեց Թուրքիային մատակարարել բազմաֆունկցիոնալ կործանիչները: