Saturday, 20 06 2026
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև

Ընդդիմությանը դասեր մի՛ տվեք. Ռուբիկ Հակոբյանի խորհուրդն իշխանությանը

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն իր ելույթից առաջ ելույթ ունեցած պատգամավորի՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ելույթը հաճույքով է լսել, սակայն կարծում է՝ քննարկումը շահագրգիռ էր, բայց ոչ՝ բովանդակային: Մարտի 25-ին ԱԺ նիստում նա, դիմելով Սահակյանին, նշեց, որ իսկապես հրաշալի էր, սակայն խորհուրդ կտար միշտ կարդալով խոսել ու մեջբերել միայն Թումանյանի ստեղծագործությունները։

Հակոբյանը նշեց, թե դասեր են տալիս ընդդիմությանը, ասում՝ որն է դասական ընդդիմությունը, ապա խորհուրդ տվեց՝ եթե իրենք լավ ընդդիմություն չեն, թող իշխանությունը դուրս գա, իր օրինակով ցույց տա՝ ինչպիսին պետք է լինի լավ ընդդիմությունը:

Անդրադառնալով տեսակետին, թե ընդդիմությունն ամեն ինչ սևացնում է կամ սև ակնոցներով է տեսնում, խմբակցության ղեկավարը նշեց, որ դա քաղաքական կուրություն է: «Ո՞վ ասաց: Եթե մենք ասում ենք՝ Մարտի 1-ը պետք է բացահայտվի, 300 մլն դոլարի պարտքը չպետք է ժողովրդի վզին դրվի, որ ասում ենք՝ պետք է կուտակային ֆոնդի հետ կապված հանձնաժողով ձևավորել, սևացնո՞ւմ ենք։ Միգուցե դո՞ւք եք վարդագույն ակնոց դրել և ուզում եք իշխանության բոլոր քայլերը դրական ներկայացնել՝ անկախ ձևակերպումներից։

Եվ ընդհանրապես, ընդդիմությանը դասեր մի՛ տվեք, երբ կյանքում 10 րոպե չեք եղել ընդդիմությունում։ Զգո՛ւյշ եղեք»,- ասաց նա՝ խորհուրդ տալով դասախոսություններ կարդալուց առաջ հասկանալ՝ ինչ է ընդդիմությունը։

«Ժառանգության» խմբակցության ղեկավարը նշեց, որ խորհրդարանական ոչ իշխանական ուժերը քննարկել են ԱԺ նախագահի առաջարկը՝ լսումներ անցկացնելու վերաբերյալ, և համաձայնության եկել։ Նա առաջարկեց չորս ուժերի ներկայացրած նախագծի (ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման) քվեարկությունը հետաձգել, տեղափոխել ապրիլի 28, իսկ մինչ այդ միասին համապատասխան օրակարգ ձևավորելով՝ կազմակերպել լսումներ և հուսալ, որ դրանք դրական արդյունքներ կտան։

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը համաձայնեց քվեարկությունը կազմակերպել հաջորդ քառօրյային՝ լսումներից հետո։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում