Հուլիսի 2-9-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 183 անգամ, այդ ընթացքում արձակելով 1024 կրակոց: Բացի «AK» տիպի ինքնաձիգերից հակառակորդը առաջնագծում կիրառել է նաև «Սև նետ» և «CBД» տիպի դիպուկահարային հրացաններ և «ПК», «ДШК» տիպի գնդացիրներ:
ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները վստահորեն վերահսկել են առաջնագիծը և ճնշել հակառակորդի կրակային ակտիվությունը:
Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:











































