Thursday, 25 06 2026
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ԵԱՏՄ գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցությունն են նախընտրում
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին

ԱԺ-ում Գալուստ Սահակյանի ելույթի ընթացքում ԲՀԿ խմբակցության պատգամավորները լքել են դահլիճը

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մարտի 25-ին ԱԺ-ում ելույթ ունենալով՝ նշեց, որ ընդդիմադիրների ամբողջ սցենարը հետևյալն է՝ յոթ-ութ հոգի ԱԺ ամբիոնից խոսեն:

«Խոսում-հեռանում էին, խոսում-հեռանում, ինչ լավ է, որ իմ ելույթը հիմա համընկավ: Աշխատելու եմ համարժեքից ցածր պատասխաններ տալ: Ես չգիտեմ՝ կամ սա զավեշտ է, կամ հումոր, էսօր առավոտյան էլ լսում եմ ( և շատ էդպես ուրախացա), որ ընդդիմադիրները առաջարկում են՝ եթե Կառավարությունը մինչև ապրիլի 28-ը հրաժարական տա, իրենք էլ հրաժարականի պահանջ չեն ներկայացնի: Սա հավի ու կորեկի պատմությունն է դառնում, ամոթ է, ծիծաղելի է, սա շահարկում չի, սա ծես է, որ հայկական չի, անբնական ծես է, այսինքն՝ ամեն երկուշաբթի պիտի մի շահարկված անմտություն բերեն, էստեղ ներկայացնեն, դա քննարկենք, հետո երեք շաբաթ հետո նույն ծեսին պիտի մասնակցենք»,- ասաց նա:

Սահակյանը նկատեց՝ իրենք իհարկե, կարող են էդ բոլոր հարցադրումներին պատասխանել, առավել ևս մարդու ուղեղը լվացքի մեքենա չի, երբ ցանկանա, լվա, երբ ցանկանա, մզի:

Խմբակցության ղեկավարը նշում է՝ իր համար անհասկանալի է՝ ինչ կապ ունեն Ալեքսանդր Սարգսյանը, Գագիկ Բեգլարյանը այս հարցադրման հետ, եթե իրենք ասում են՝ ժողովրդի մեջ խնդիր կա, ապա ընդդիմադիրներն իբրև թե դատավճիռն էլ հետն են բերում, խառնում են ամեն ինչ:

«Անչափներն ուզում են չափավորներին հավասարվել, հլա քեզ նայի, քո տրամաբանությանը նայի, որտեղի՞ց ես եկել, ո՞ր օջախից, ո՞վ ա քեզ թույլ տվել, սա ի՞նչ հարցադրում է, սա ի՞նչ ոճ է, այսինքն՝ ի՞նչ անենք մենք, ստիպված ենք լինում, հարցը առաջադրում են, բերում ենք, ամբողջ հանրապետականին նստացնում եմ, ասում եմ՝ չգնաք, թող պատշաճ լինի, մարդիկ հարց են բարձրացրել… բայց հարց չեն բարձրացնում, դուք ընդամենը փորձում եք ամբոխ հավաքել, ամբոխը դրական գործիք չէ, ժողովուրդն է դրական»,- ասաց նա՝ հավելելով, որ 1988-ին, երբ հավաքում էին, ժողովուրդն էր, որովհետև այդ հարթակում կարող էին հանդես գալ բոլորը, դա ազգային նպատակադրում էր: Սահակյանը, դիմելով ընդդիմադիրներին, նշեց, որ իրենց միջոցների համար ժողովուրդ չեն կարող հավաքել, իսկ ամբոխը վայրագություն է, չկանխատեսվող գործողություններ են, այն վերացրեց Ուկրաինա մեծ պետությունը, պատահական չէ, որ սկզբից Մայդան, Մայդան էին ասում՝ չմտածելով, թե ինչի հետ գործ ունեն, Սահակյանը հիշեց՝ Արաբական աշխարհը խառնվեց, այդ աշխարհին էին ապավինում:

«Էդ հանկարծ ո՞նց եղավ՝ ասում են, գնացեք, տեսեք՝ ժողովուրդն ինչ է ասում, շատ հեռու չգնամ, քառասուն համայնքներում ընտրություններ տեղի ունեցան, մոտ 74 տոկոս ձեն հավաքեց ՀՀԿ-ն, էդ որ մեզ ասում են՝ գնացեք, ժողովրդին հարցրեք, բա հարցնում ենք: ԱԺ ընտրություններում մեծամասնություն, նախագահականում՝ հաղթանակ, ՏԻՄ-ում հաղթանակ, էդքանից հետո մենք մեզ թույլ չենք տալիս՝ ասենք՝ գնացեք, ժողովրդին հարցրեք: Իհարկե, պրոբլեմները կան, առաջին արձագանքողները մենք ենք, դուք կրկնում եք մեզ, բայց շատ կոշտուկոպիտ, մտածելով հանդերձ, որ արդյունքներ չեն լինելու, ու կանգնել էստեղ, խոսել՝ էս նախարարը էս ասեց, տղեք, բա մենք պատգամավորներ ենք,….. քննարկումը վեճ է, մեկին դուր կգա, մյուսին դուր չի գա, սա ճանապարհ է, որ բոլորս ենք անցնում»,- ասաց նա:

Սահակյանը խորհուրդ տվեց չմտածել, որ կարողանում են ինչ-որ ամբիոններից խոսք ասել, դա փառահեղ մոտեցում է, ապա ընդգծեց՝ իրենք (ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները) ընդամենը կուսակցական նեղ ոգեշնչումով են առաջ գնում, իբրև թե՝ համախմբեն ամբոխին, սրբացնեն, ոգևորեն, փորձեն որոշակիորեն այդ իմաստով անկանխատեսելի դարձնել և ժողովրդի գլխին չարիք բերել: «Արդեն հրապարակել եմ, մի անգամ էլ հրապարակեմ՝ դուք ովքեր եք, ինչ եք ուզում ասել, իսկ հրապարակումս, կարծում եմ, Խորհրդարանական ժամով լսած կլինեք: Շատերը, այսինքն՝ դուք, ժողովուրդն ու ամբոխը խառնում են իրար, սրանք տարբեր բաներ են, ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ հիմար, ժողովուրդը ծանր է, ամբոխը՝ թեթև, ժողովուրդը մեծահոգի ու բարի է, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր ու չար, ժողովուրդն աշխատանք է սիրում, ամբոխը՝ թալան, ժողովուրդը խաղաղասեր է, ամբոխը՝ կռվարար: Ամբոխամիտ ու ամբոխավար մարդիկ երբեմն ամբոխի գլուխն անցնելով, որ մի շատ հեշտ բան է, տիրում են ժողովրդին ու նրան գցում զանազան կրակների ու կռիվների մեջ, որ նա չի էլ երազում: Դուք ընդամենը սա եք, բայց ես չեմ ասում դա, Հովհաննես Թումանյանն է ասում՝ 1920 թվականին»,- ասաց նա:

Սահակյանի ելույթի ընթացքում դահլիճը լքեցին ԲՀԿ խմբակցության պատգամավորները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, արձագանքելով դրան, տեղից նշեց. «Բա էս մարդիկ մտածեցին՝ դու ես ասում, սկզբից պիտի ասեիր, որ Թումանյանն է ասում, որ չգնային, Գալուստ, վերջում ես ասում»:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում