ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․
«Վերջին մեկ տարվա ընթացքում ինչ ասես՝ չտեսանք: Էլ ասֆալտին փռելու հիստերիկ կոչեր, էլ ԱԱԾ-ով սպառնալ, էլ պատին ծեփել, «վնգստալ», էլ դատարանների շրջափակում, էլ Դուշանբեի կախարդական վերելակ, էլ «օտարերկյա գործակալներ»,Արցախում «դավադիր ուժեր», խորովածի փառատոն, Քաշքայի գովազդ ու էլի բազմաթիվ նիկոլական գլուխգործոցներ:
Բայց խայտառակության գլուխգործոցը ահաբեկչական գործողության մասնակիցների ազատ արձակումն էր և Ռոբերտ Քոչարյանի ապօրիի կալանավորումը: Նիկոլի Հայաստանում Արցախի հերոսին ձերբակալում են, իսկ ՊՊԾ գունդը գրավողներին ազատ արձակում, սա շատ վտանգավոր է պետության համար…
Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահը քաղաքական բանտարկյալ է: Ժողովո՛ւրդ, սա մեր պետության ամոթն ա, սթափվե՛ք»:








































