Համացանցում տարածվել է տեսանյութ, որում ցուցադրվում է իսլամիստների վերահսկողության տակ գտնվող Քեսաբի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին: Տեսանյութը, ըստ ամենայնի, նկարված է ռազմական գործողություններից հետո: Դրանում փորձում են ցույց տալ, որ եկեղեցին գտնվում է բարվոք վիճակում, ոչ ոք այն չի պղծել, ավելին խաղաղ բնակչությանը ոչ ոք ձեռք չի տվել:
Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվում էր, որ շուրջ 670 հայ ընտանիք լքել է Քեսաբը և ապաստան գտել Լաթաքիայում՝ բարեբախտաբար խուսափելով զոհերից: Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել նաև, որ իսլամիստները զաղեցրել են հայերի տնտերը, պղծել եկեղեցիները:








































