Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ քիչ առաջ խոսել է Ռուսաստանում բնակվող ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ.«Նա հաճույքով համաձայնել է սեպտեմբերին գալ և որպես խորհրդատու մասնակցել հանձնաժողովի աշխատանքների հերթական փուլին»։












































