Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտնել է, թե երբ երկիրը դուրս կգա Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա հաստատել է, որ ԱՄՆ-ն պայմանագիրը պաշտոնապես կլքի ուրբաթ՝ օգոստոսի 2-ին։
Բոլթոնը նաև հավելել է, որ ռազմավարական հարձակողական զինատեսակների կրճատման և սահմանափակման ռուս-ամերիկյան պայմանագիրը հազիվ թե երկարաձգվի, քանի որ ամենասկզբից զգալի թերություններ է ունեցել։