ԱՄՆ Կոնգրեսին կառաջարկվի վերանայել հատուկ ծառայությունների կողմից ամերիկացիների հեռախոսազանգերի մասին տվյալների զանգվածային հավաքման առկա պրակտիկան: Այս մասին հայտնում է New York Times-ը՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցչին:
Օրենսդրական նախաձեռնությունը ենթադրում է, որ ամերիկյան 16 հատուկ ծառայություններից առավել խոշորը՝ Ազգային անվտանգության գործակալությունը, կկորցնի հարյուր միլիոնավոր զանգերի մասին տվյալներ հավաքելու իրավունքը: Այդ տվյալները կպահպանվեն բջջային օպերատորների մոտ, որոնք կարող են գործակալությանը հասանելիություն տրամադրել կոնկրետ տվյալներին և միայն դատարանի որոշմամբ:
Ներկայում ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունն ունի ամերիկյան բոլոր օպերատորներից զանգերի մասին տվյալների հավաքման լիազորություն և 5 տարի պահպանում է այդ տվյալները:









































