Աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում այսօր` մարտի 25-ին կկայանան 10-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ: Մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Վիշվանաթան Անանդը սպիտակներով ուժերը կչափի ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:
9-րդ տուրից հետո Արոնյանը 5 միավոր է վաստակել և զբաղեցնում է երկրորդ տեղը:








































