Ռեփեր Lil Nas X-ի Old Town Road երգը պատմության մեջ առաջինն է 17 շաբաթ անընդմեջ պահպանել առաջատարի դիրքը Billboard Hot 100 հիթ-շքերթում:
Այդ մասին հաղորդվում Է Billboard հանդեսի Twitter-ում:
Երգը, որը 20-ամյա երաժիշտն այս տարի դուետով ձայնագրել է քանթրի երգիչ Բիլի Ռեյ Սայրուսի հետ, Billboard-ի չարթում 19-րդ տեղում է մեկնարկել քանթրի ոճի երաժշտության բաժնում:
Ավելի ուշ կոմպոզիցիան այն բանի պատճառով, որ այն ոչ լիովին էր համապատասխանում նշված ոճին, տեղափոխեցին Billboard Hot 100, որը բաղկացած է տարբեր ժանրերի կոմպոզիցիաներից:
Old Town Road-ը լավագույնն է ճանաչվում արդեն 17 շաբաթ անընդմեջ: Մինչև այժմ ռեկորդակիրներն էին փոփ-աստղ Մրայա Քերին՝ One Sweet Day երգով, որը նա թողարկել էր 1995 թվականին Boyz II Men քառյակի հետ համագործակցությամբ, ինչպես նաև պուերտոռիկացիներ Լուիս Ֆոնսին և Դեդի Յանկին, որոնք կանադացի երգիչ Ջասթին Բիբերի հետ 2017 թվականին երաժշտասերիներին գերեցին Despacito երգով: Այս հիթերը Billboard հանդեսի «թեժ հարյուրյակում» առաջին հորիզոնականը պահանել են 16-ական շաբաթ անընդմեջ:
Ինչպես ընդգծել Է Associated Press գործակալությունը, հանդեսի ամբողջ 61-ամյա գոյության ընթացքում ոչ մի երգի չի հաջողվել ցուցակը գլխավորել 17 և ավելի շաբաթ: 1996 թվականին Մրայա Քերիի երգին փոխարինելու եկավ կանադուհի Սելին Դիոնի Because You Loved Me կոմպոզիցիան: Իսկ լատինամերիկացի երկու արտիստների և Ջասթին Բիբերի հաղթարշավը 2017 թվականին ընդհատեց ամերիկացի փոփ-աստղ Թեյլոր Սվիֆթի Look What You Made Me Do երգը:










































