Monday, 13 07 2026
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը փոխվել են տեղերով

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Գոլոս Արմենիի» պարբերականին, ինչի մասին ավելի վաղ ազդարարել էր նրա գրասենյակի ղեկավարը՝ հայտնելով, որ հարցերն ուղղվել են գրավոր, քանի որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է: Հարցազրույցում անդրադարձ կա թե՛ ներքին, թե՛ արտաքին հարցերին, և դրանցում գործնականում չկա որևէ նոր բան, որը Ռոբերտ Քոչարյանն այս կամ այն ձևակերպումով և առիթով չի ասել անցնող մեկ տարվա ընթացքում, երբ հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում:

Գործնականում Ռոբերտ Քոչարյանը հայտնվել է նաև «շարքային ընդդիմադիրի» կարգավիճակում: Մի կարգավիճակ, որից նա խուսափում էր Սերժ Սարգսյանի նախագահության ամբողջ ընթացքում: Այդ ընթացքում Ռոբերտ Քոչարյանը բավարարվում էր ստվերային դերակատարումով, որը ամենահարմարավետն էր նրա համար: Իհարկե, ավելին նրան կարծես թե պետք էլ չէր՝ հաշվի առնելով այն, որ սկզբունքային խնդիրներ Սերժ Սարգսյանի նախագահությունը նրա համար չէր առաջացնում: Ավելին, Ռոբերտ Քոչարյանը համբերատար սպասում էր այդ նախագահության երկու ժամկետի ավարտին, երբ իշխանության հետագա ձևավորման հարցում Սարգսյանի հետ «մեկնարկային» պայմանները եթե չէին հավասարվի, ապա առնվազն շատ կմոտենային: Սակայն Սերժ Սարգսյանը գնաց սահմանադրական այնպիսի հանգուցալուծման, որը Ռոբերտ Քոչարյանին դրեց արդեն հենց բարդ երկընտրանքի առաջ՝ ստվերում մնալ այլևս հնարավոր չէր, մեխանիզմը այլևս թույլ չէր տալիս, և կա՛մ պետք էր կայացնել ստվերից դուրս գործելու որոշում, կա՛մ ուղղակի հեռանալ այնտեղից էլ:

Ռոբերտ Քոչարյանը, անկասկած գնահատելով ստվերից դուրս գործելու շանսերի բացակայությունն ու անհարմարությունը անգամ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի դեմ պայքարում, նախընտրեց հեռանալը՝ ակնկալիքով, որ Սերժ Սարգսյանն էլ կթողնի, որ նա հեռանա: Բայց հետո տեղի ունեցավ հեղափոխությունը, և Ռոբերտ Քոչարյանը հայտնվեց այլ իրավիճակում, և այժմ նա չունի իր համար ամենաանհարմար կարգավիճակում՝ ստվերից դուրս քաղաքական պայքարի «շարքային» կարգավիճակին այլընտրանք: Այլ կերպ ասած՝ դա «սևագործ» քաղաքական աշխատանքն է, որի առաջ է կանգնել երկրորդ նախագահը իրադարձությունների բերումով: Այդ իմաստով նա և Սերժ Սարգսյանը կարծես թե փոխվել են տեղերով:

Նախագահի կարգավիճակի բերումով հրապարակային քաղաքականության նվազագույն բարձր աստիճանի դատապարտված Սերժ Սարգսյանը բավական բարդություն ուներ նախագահության ընթացքում Քոչարյանի հետ դիրքային պայքարի հարցում, քանի որ Սարգսյանի տարերքն էլ ստվերային դաշտն էր, հրապարակից հնարավորինս հեռու: Եվ Ռոբերտ Քոչարյանը թեկուզ հարաբերական հաջողությամբ, սակայն բավականին անհարմարություն էր պատճառում Սարգսյանին այդ դասավորության պայմաններում:

Իշխանությունը թողնելուց հետո Սերժ Սարգսյանը հայտնվել է հետնաբեմային՝ իր համար ամենակոմֆորտ դիրքում: Փոխարենը՝ Ռոբերտ Քոչարյանը նախորդ տասնամյակի այդ դիրքից ստիպված է հայտնվել բեմի վրա: Այստեղ նրա առնվազն մեկամյա վարքագծում հստակ է այն, որ նա այդ դիրքում առնվազն տեսնում է իր համար երկու ճակատ՝ նոր իշխանությանը և Սերժ Սարգսյանին: Այդ հանգամանքը նուրբ թելի նման անցնում է Ռոբերտ Քոչարյանի գրեթե բոլոր հրապարակային ելույթների տողատակերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում