Նյու Յորքում Heritage Auctions-ը ապրիլի 2-ին աճուրդի կդնի ֆանտաստիկ գրող Ռեյ Բրեդբերիի ամենահայտնի ֆուտուրիստական վեպերից մեկի՝ «451 աստիճան՝ ըստ Ֆարենհայթի» հազվադեպ հանդիպող կրկնօրինակներից մեկը: Գրքի շապիկը՝ հեղինակի մակագրությամբ, պատրաստված է հրակայուն նյութից:
Տվյալ լոտը ֆանտաստիկ վեպի առաջին հրատարակչության մասն է, որը տպագրվել է 1953-ին՝ 200 օրինակով:
Գրքի նախնական արժեքը 17.5 հազար դոլար է, սակայն աճուրդի տան փորձագետները ենթադրում են, որ այն կարող է զգալիորեն ավելի թանկ վաճառվել:








































