Արաբական պետությունների լիգայի 25-րդ գագաթնաժողովը Քուվեյթում բացվում է խորը տարաձայնությունների պայմաններում և համաարաբական կազմակերպության անդամ երկրների 8 առաջնորդների բացակայությամբ:
Մի կողմից՝ Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Բահրեյնի, մյուս կողմից՝ Կատարի միջև հարաբերություններում ճգնաժամը՝ վերջինիս կողմից «Մուսուլման եղբայրներին» ակտիվ աջակցության պատճառով, հանգեցրել է նրան, որ մի շարք երկրներ որոշել են նվազեցնել ներկայացուցչության մակարդակը:
Բացի այդ, հայտնի է, որ ուղեղի կաթվածի պատճառով Քուվեյթ չի ժամանի Իրաքի նախագահ Ջալյալ Թալաբանին:
Սիրիայի տեղը գագաթնաժողովում կմնա թափուր՝ չնայած այն բանին, որ հենց սիրիական հակամարտությունը կդառնա հանդիպման գլխավոր թեմաներից մեկը: ԱՊԼ-ն Սիրիայի անդամակցությունը դադարեցրել էր 2011-ի նոյեմբերին:
Սիրիայի տեղն Ազգային կոալիցիային տրամադրելը տեղի չունեցավ Ալժիրի, Իրաքի և Եգիպտոսի անհամաձայնության պատճառով: Այնուհանդերձ, Ազգային կոալիցիայի ղեկավար Ահմադ Ալ-Ջարբան հրավիրված է ելույթ ունենալ բացման խոսքով:
Հիշեցնենք, որ կիրակի հայտնի էր դարձել, որ ԱՄԷ-ի հրաժարվելու պատճառով 2015-ի մարտին կայանալիք ԱՊԼ հաջորդ գագաթնաժողովն, ըստ ամենայնի, կանցկացվի Եգիպտոսում:








































