«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց. արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու առաջարկ ստացե՞լ են և ի՞նչ են մտադիր անել այդ առնությամբ:
«Ես անիմաստ եմ համարում մեր մասով որևիցե քննարկում,- պատասխանեց Քոքոբելյանը՝ հավելելով»,- այս իրավիճակն անտանելի է: Իհարկե, այլ հարցերով քննարկում հնարավոր է, բայց արտաքին քաղաքականության հետ կապված մենք մեր մոտեցումներն ունենք, ու ցավում եմ, որ մեր մոտեցումներին չեն հետևում մեր գործընկերները, մյուս քաղաքական ուժերը, կամ էլ` շատ ընտրովի մոտեցում են ցուցաբերում: Մեր քաղաքացիների արտահոսքը Ռուսաստանի Դաշնություն ակնհայտորեն մեծ արագությամբ տեղի է ունենում, իսկ եթե մենք մեր ձեռքերը ծալած նստենք, որոշ ժամանակ հետո կհասկանանք, որ ՀՀ քաղաքացիներն արդեն ՀՀ քաղաքացիներ չեն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։









































