Nordic Food Lab կազմակերպությունը, որը զբաղվում է սննդամթերքի աշխարհում անհայտի բացահայտմամբ, վերջերս ավարտել է իր նոր ծրագիրը: Ուսումնասիրողների թիմը ստեղծել է ուտելու համար պիտանի բույսերի տվյալների բազան, որն անկասկած դուր կգա խոհարարներին: Տվյալների բազան նրանով է յուրահատուկ, որ օգտագործողը հնարավորություն ունի բույսերի անվանումները փնտրել լատիներեն, անգլերեն և դանիերեն: Nordic Food Lab կայքում տեղադրված տվյալների բազան բույսերին վերաբերող 11 բաժիններ է ներառում: Համակարգը տեղեկատվություն է տալիս բույսի համի, մշակման և խոհանոցում օգտագործելու ավանդական մեթոդի, ճիշտ հավաքման և հնարավոր վտանգների մասին, փոխանցում է kedem.ru-ն:










































