Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ SkyShield համակարգը հաջողությամբ անցել է բոլոր փորձարկումները, և մոտ ժամանակներում այն կներդնեն երկիր-օդ հրթիռների մեջ:
Այն նշանակետերը ոչնչացնելու համար լազերներ կօգտագործի:
SkyShield օբյեկտներ հայտնաբերելու նպատակով կօգտագործի նաև տերմինալ տեսախցիկը: Երբ ինֆրակարմիր սենսորները թշնամու հռթիռներ են հայտնաբերում, համակարգը սենսորով կրակում է և ոչնչացնում նպատակակետի նավիգացիոն համակարգը, այն շեղելով իր ուղուց և հեռացնելով սպառնալիքը իր օդային տեխնիկայից:
Ընդ որում, որոշ երկրներ արդեն ցանկություն են հայտնել գնել այդ համակարգը, փոխանցում է style.rbc.ru-ն:










































