Apple-ի նախկին ինժիները`Նիկոլա Հուն, ֆիթնես թրեքեր է մշակել, որը բարձրաձայն հուշում է մարզիկին, թե որքան արդյունավետ է նա կատարում այս կամ այն վարժությունը:
Սմարթֆոնը նաև տեղեկացված է այն մասին, որ, օրինակ, վազորդը որոշ ժամանակ առաջ վնասվածք է ստացել։
Moov սմարթֆոնը բառացիորեն խորհուրդ է տալիս, այն էլ` բարձրաձայն: Սարքավորման ցուցումներն առաջին հերթին նպատակ ունեն մարզիկի մարզումներն ավելի արդյունավետ դարձնելու:
Այս ամենը Moov-ն վերածում է էլեկտրոնային պրոֆեսիոնալ մարզիչի:
Մարզումների ժամանակ սարքավորմանը ներբեռնած մարդու պարամետրերը կհամեմատվեն պրոֆեսիոնալ մարզիկի պարամետրերի հետ: Տեղեկությունը կտրվի ինչպես վիզուալ, այնպես էլ հեռախոսի էկրանին կամ էլ iOS-ում Siri օգնականի ձայնով:
Գաջեթը կթողարկվի այս ամառ և 5 ռեժիմ կպարունակի` վազքի, հեծանիվ վարելու, լողի, բռնցքամարտի, ինչպես նաև վեյթլիֆթինգի:
Այն կվաճառվի 120 դոլարով:









































