ԱՄՆ-ում սատկել է Չեյզեր մականվամբ բորդեր-քոլի ցեղատեսակի շունը, որի անվանում էին ամենախելացի շունն աշխարհում, հաղորդում է The Independent-ը։
Շան սեփականատերը՝ Ջոն Փիլին նախկինում հոգեբույժ է աշխատել։ Նա կենդանուն վարժեցնելու հատուկ մեթոդ է մշակել և 2004-ից օրական 4-5 ժամ պարապել է նրա հետ։
Չեյզերը սատկել է 15 տարեկանում, հուլիսի 23-ին։ Կենդանու Instagram-յան էջում ասվում է, որ նրա տերը՝ Ջոն Փիլին մահացել է դրանից մեկ տարի առաջ։







































