Նախկին իշխանությանը, նրանց քսանամյա կեղեքիչ ռեժիմին քաղաքական կամ իրավաքաղաքական գնահատականը չի կարող լինել հենց այնպես՝ առանց հետևանք։ Քաղաքական գնահատականին պետք է հետևի պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների, ոստիկանների, դիվանագետների, քաղաքական ուժերի ներկայացուցիչների, դատավորներ, օլիգարխների պատասխանատվության կանչվելու գործընթացը։
Մյուս կողմից քանի դեռ նոր իշխանությունը նախորդ կեղեքիչ համակարգից չի հրաժարվել, սահմանադրական փոփոխություններ չի նախաձեռնել և նոր համակարգ ձևավորելու մասին չի էլ մտածում, չի կարող նախկին ռեժիմին գնահատական տալ՝ հասկանալով դրա հետևանքների ծանրությունը իր իսկ իշխանության գոյության համար։
Բայց միևնույն ժամանակ պետք է հիշել՝ քանի դեռ այդ գնահատականը տրված չէ և մեղավորները պատասխանատվության չեն կանչվել, Հայաստանի տնտեսությունը ակամա շարունակում է մնալ մենատեր և օլիգոպոլ կլանների ձեռքին:
Քանի դեռ նախորդ ռեժիմին գնահատական չի տրվել օլիգարխիան կրկին վերստանձնելու է պետության տնտեսական և քաղաքական համակարգի տիրոջ կարգավիճակը, իսկ քաղաքական իշխանությունը կա՛մ վերածվելու է օլիգարխի, կա՛մ դառնալու է օլիգարխիայի սպասարկու: Սա պետության կործանման ուղղակի ճանապարհն է։








































