Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան նոր պայմանագիր է ստորագրել հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելիի հետ: Այս մասին տեղեկացնում է Sport Mediaset-ը:
Մասնագետի հետ ստորագրված պայմանագիրը կգործի մինչև 2016թ.: Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ մասնագետը կարող է Իտալիայի հավաքականից հեռանալ «Մունդիալ-2014»-ից հետո:
Հիշեցնենք, որ Պրանդելին Ւտալիայի հավաքականը գլխավորել է 2010թ.: «Եվրո-2012»-ում թիմը հասավ եզրափակիչ, որտեղ 0:4 հաշվով զիջեց Իսպանիայի ընտրանուն:










































