The Lancet բժշկական ամսագրում հրապարակվել է մի ուսումնասիրություն, որտեղ հետազոտվել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի կապը Եվրոպայում ծայր առած ինքնասպանությունների մեծ թվի հետ: Հետազոտություններն իրականացվել են ԵՄ անդամ 10 երկրներում՝ Ավստրիա, Մեծ Բրիտանիա, Հունաստան, Իռլանդիա, Նիդեռլանդներ, Չեխիա, Հունգարիա, Լիտվա և Ռումինիա:
2008թ.-ից սկսած ինքնասպանությունների թիվն այս երկրներում աճել է 7%-ով: Իրավիճակն ամենից վատ է այն երկրներում, որտեղ տնտեսական ճգնաժամն առավել մեծ բացասական ազդեցություն է ունեցել: Հունաստանում աշխատունակ բնակչության շրջանում՝ մինչև 65 տարեկան, ինքնասպանություններն աճել են 17%-ով, իսկ Իռլանդիայում՝ 13%-ով:
Միայն Ավստրիայում է, որ ինքնասպանությունների թիվն իջել է 5%-ով: Միաժամանակ, Ֆինլանդիայում, որտեղ տնտեսական իրավիճակը շատ նման է ավստրիականին, ինքնասպանությունների թիվն աճել է 5%-ով: Այս նույն ժամանակահատվածում գործազրկությունը Եվրոպայում աճել է 2.6%-ով:











































