Saturday, 27 06 2026
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը

Իսկ ի՞նչ պարտադիր է Քոչարյանի անունը հնչեցնել. ՀԱԿ պատգամավոր (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

Տիկին Սարգսյան, ապրիլի 28-ին ԱԺ չորս ոչիշխանական ուժերը կառավարությանն անվստահություն հայտնելու հարցն են պատրաստվում  բարձրացնել: Խորհրդարանի մեծամասնության պարագայում, հույսն առնետավա՞զքն է:

Մենք շատ լավ հասկանում ենք, որ կարող է և հաջողենք այդ գործում, կարող է և քվերակության արդյունքում մեր պահանջը չբավարարվի: Իհարկե նաև հույսներս դնում ենք հանրապետական առողջ հատվածի բանականության վրա, որոնք նույնպես շատ դժգոհ են կառավարության գործունեությունից: Բայց դա չի նշանակում, որ նրանք կարող են այնքան վճռականություն ու քաջություն  գտնել և կողմ քվեարկել մեր առաջարկությանը՝ չնայած ոչինչ բացառել պետք չէ: Դա մի մեծ գործունեության սկիզբն է, որ մենք սկսում ենք չորս խմբակցություններով,  և որը կարող է շարունակվել նաև փողոցում, որին կարող են միանալ արտախորհրդարանական այլ ուժեր, առանձին անհատներ, ուղղակի ՀՀ հազարավոր քաղաքացիներ: Սա մեծ գործընթացի սկիզբն է, եթե ուզում են մասնակից լինել մեծ գործընթացին և բարեփոխումներին, ուրմեն ՀՀԿ-ականները պետք է գիտակցեն, որ այս գործընթացը՝ անկախ իրենց կամքից, միևնույնն  է, գնալու է և վատ չէր լինի, որ իրենք այս գործընթացի զարգացման մեջ մասնակցություն ունենային և ինչ-որ տեղ ռեաբիլիտացիայի ենթարկեին իրենց գործող կառավարության գործունեությունը, որին կամա թե ակամա նպաստել են իրենց քվեարկություններով, նրանց ներկայացրած օրինագծերին կողմ լինելով: Կցանկանան բարեփոխման կողմնակից լինել, ուրմեն պետք է կողմ քվեարկեն, չեն ցանկանա՝ պետք է բարեփոխել ոչ միայն կառավարությունը, այլ նաև ամբողջ իշխանությունը: Չնայած մեր խմբակցությունը վաղուց այն կարծիքին է, որ կառավարության փոփոխությունը մի քայլ է, որ պետք է տանի հիմնական նպատակի՝ ամբողջական իշխանափոխություն:

Չհաջողելու դեպքում ի՞նչ քայլեր կլինեն, գուցե զանգվածային հանրահավաքնե՞ր:

-Դուք ուզում եք, որ ես հիմա բացահայտեմ մի ծրագիր, որը դեռ մշակվո՞ւմ է:

Այսինքն՝ ծրագի՞ր է մշակվում:

-Միանշանակ, ինչպե՞ս կարելիէ  քայլեր սկսել, երբ չգիտես, թե ինչպես ես շարունակելու:

Մամուլում այս օրերին տեղեկություններ են տարածվում, թե այս գործընթացը պլանավորել է  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը,  և նա է այս ամենի թիկունքում,  ինչպե՞ս կարձագանքեք դրան:

Ես կասեի՝ դա հիմարություն է, որևիցե մեկը մեզ հետ մեր անելիքը չի կարող պլանավորել: Եթե ինչ-որ մարդիկ փորձում են ձախողել մեր այս իրոք կարևոր գործընթացը և դրա համար ինչ-որ աբսուրդային կարծիքներ արտահայտել և կցել ինչ-որ մարդկանց, ես կարծում եմ, որ նրանք նախ և առաջ վնասում են Հայաստանի Հանրապետությանը:

Րաֆֆի Հովհաննիսյանն էլ խոսեց այդ մասին, ինչո՞ւ Մարտի մեկի հանրահավաքում մեղավորների անունների հետ միասին չտրվեց  Քոչարյանի անունը:

-Իսկ ի՞նչ պարտադիր է հնչեցնել, վաղուց հայտնի է ովքեր են՝ համենայնդեպս մի քանի մարդու մասով վաղուց հայտնի է, թե ովքեր են կազմակերպել Մարտի մեկի սպանդը: Թող բարի լինեին հանձնաժողով ստեղծեին, բացահայտումները տեսանելի լինեին, եթե իհարկե իրենցից ամեն մեկը անմիջական  մասնակցություն չի ունեցել: Եթե հիշում եք, ես իմ ելույթում ասացի, որ սա ձեր ռեաբիլիտացիայի հնարավորությունն է, մի մտեք մի բանի մեջ, որին դուք չեք մասնակցել և մի փորձեք պաշտպանել մարդկանց, ովքեր ձեզ դրել են այս անհարմար իրավիճակի մեջ:

Իսկ համակարծի՞ք եք Լևոն Զուրաբյանի այն տեսակետին, որ Մարտի մեկի բացահայտմանը Քոչարյանը հիմա չի խոչընդոտում և միայն  խոչընդոտողը Սերժ Սարգսյանն է:

-Ես ուզում եմ իմ կարծիքը ասել, հիմնական խոչընդոտողն իհարկե Սերժ Սարգսյանն է, բայց կան էլի օժանդակ բազմաթիվ մարդիկ, ովքեր մեղսակից են այդ գործընթացին և բնականաբար կհետաձգեն բացահայտումը: Քանի դեռ կա այս իշխանությունը, Մարտի մեկի ոճրագործությունը չի բացահայտվելու,  մեր բոլոր ջանքերն այդ ուղությամբ ի չիք են դարձել: Բացահայտման շահերից է բխում, որ երկրում ամբողջական իշխանափոխություն տեղի ունենա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում