Monday, 22 06 2026
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ

Ավտոտեսուչին կարելի է բացատրել, կհասկանա, տեսանկարահանող սարքը չի հասկանա. Նիկոլ Փաշինյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ տեսանկարահանող սարքերի գործարկման հետևանքով ՀՀ քաղաքացիների ուսերին դրվել է տասներկու միլիարդ դրամի լրացուցիչ ֆինանսական բեռ: Պատգամավորի խոսքերով՝ սա այն գումարն է, որ մարդիկ նախկինում օգտագործում էին ընտանիքի կարիքները հոգալու համար, հիմա ստիպված են կրճատել այդ ծախսերը և վճարել տեսախցիկների արձանագրած խախտումների համար: Փաշինյանը նկատեց, որ սա արդյունավետ միջոց չէ. քանի որ եթե նախկինում պետավտոտեսուչները առձեռն էին վերցնում գումարը, ապա այնպես չէ, որ այդ գումարը բացահայտվել է, և այլևս չեն վերցնում:

«Տիկնայք և պարոնայք, կառավարության անդամներ, պետավտոտեսուչները, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա էլ նույն գումարները վերցնում են, եթե ձեզ թվում է, թե այդ մասին ՀՀ քաղաքացիները չգիտեն` դուք չարաչար սխալվում եք: Եթե կոռոպցիայի դեմ պայքար է, ապա շատ վատ պայքար է, որովհետև ամենակոռումպացված պետավտոտեսուչին կարելի է բացատրել, ամենակոռումպացված պետավտոտեսուչը չի տուգանի վարորդին, որ նրա մեքենայի անվադողը շոշափել է հոծ գիծը, բայց այսօր ամենածիծաղելի խախտումների համար մարդիկ ենթարկվում են աստղաբաշխական տուգանքների… Պետավտոտեսուչին կարելի է բացատրել, որովհետև մարդիկ տեսնում և հասկանում են, իսկ ձեր արագաչափ սարքերը տեսնում են, բայց չեն հասկանում»,- ընդգծեց Փաշինյանը, ապա ներկայացրեց ՃՈ արձանագրած մահվան դեպքերի վիճակագրությունը, որը փաստում է՝ 2010 թ., երբ տեսանկարահանող սարքեր չկային, պատահարների հետևանքով զոհվել է 294 մարդ, իսկ 2013-ին, երբ արդեն կային տեսանկարահանող սարքեր` 316 մարդ:

Պատգամավորը շեշտեց՝ ոչ ոք չի ասում` խախտումը չպիտի տուգանվի, պարզապես պետք է հստակեցնել՝ ցանկանում են խախտումնե՞րը նվազել, թե˚ որոգայթներ լարել վարորդների համար:

«Այս դահլիճոմ գտնողների 99%-ը, չեմ ուզում ասել 100%-ը, որպեսզի դալիճում գտնվող ներկաների համար մեկ տոկոսի ալիբի ապահովեմ, 99,9%-ը համոզված է, որ արագաչափերի ընկերության հետևում կանգնած է Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը։ Ասում եք` ո՞ւր ա գնում գումարները, ո՞ւր ա գնում… Սերժ Սարգսյանի ընտանիքին է գնում։

Նախկինում հանրային գիտակցության մեջ Սերժ Սարգսյանի եղբայրը ընկալվում էր որպես սրա-նրա բիզնեսների մեջ փայ մտնող, հիմա ինքը փաստացի յուրաքանչյուր վարորդի ընտանեկան բյուջեի մեջ ա փայ մտնում… Ուզեք չուզեք` փաստը մնում է փաստ»,- ասաց նա:

Փաշինյանը վստահ է՝ պետք է վետո դնել նոր արագաչափերի տեղադրմանը, տուգանքների չափը 2-10 անգամ պիտի նվազի, և, առհասարակ, արագաչափերը պետք է հանվեն ՀՀ ավտոճանապարհներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում