Thursday, 25 04 2024
00:30
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

Իրանա-ամերիկյան հետախուզական պայքար՝ ՀՀ տարածքում. Հայաստանը ներքաշում են վտանգավոր խաղի մեջ

Իրանի և Միացյալ Նահանգների լարված հարաբերությունները նորանկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում եղել և մնում են մեր երկրի արտաքին քաղաքականության, տնտեսության կարևոր մարտահրավերներից մեկը։ Երբ ԱՄՆ նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը, ի սկզբանե ընդգծելով Իրանի դեմ կոշտ գործողությունների դիմելու իր վճռականությունը, ու ԱՄՆ-Իրան դիմակայությունը հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում վերսկսվեց մի նոր թափով, ռիսկերը Հայաստանի համար կրկնապատկվեցին ու նոր երանգներ ստացան։ Վերջին շաբաթների իրադարձությունները ցույց են տալիս, որ իրանա-ամերիկյան կոնֆլիկտից բխող սպառնալիքները Հայաստանի համար կարող են շատ իրական ու կոնկրետ լինել։

Հայաստանը՝ Իրան-ԱՄՆ լրտեսական դիմակայության թատերաբեմ

Թե որքանո՞վ, ինչպե՞ս և ի՞նչ ճանապարհներով կարող է իրանա-ամերիկյան կոնֆլիկտը ազդել Հայաստանի անվտանգության միջավայրի, տնտեսության և հայ-իրանական հարաբերությունների վրա՝ շատ է քննարկվել մեր մամուլում։ Թրամփի վարչակազմը Իրանին համարում է միջազգային ահաբեկչության «թիվ մեկ հովանավորը», սպառնալիք տարածաշրջանում իր դաշնակիցների և իր ազգային շահերին, հետևաբար իր ռեգիոնալ դաշնակիցների, առաջին հերթին՝ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետ ամեն ինչ անում է՝ մեկուսացնելու այս երկիրը թե՛ տարածաշրջանում և թե՛ ընդհանրապես միջազգային հարաբերությունների համակարգում, սահմանափակելու նրա գործողությունները հատկապես Մերձավոր Արևելքի երկրներում, Պարսից ծոցի տարածաշրջանում։ Ու գաղտնիք չէ այն, որ Թրամփի թիմն իր այս քաղաքականության շրջանակներում փորձում է Իրանի դեմ կազմակերպված արշավին ներգրավել նաև Հարավային Կովկասի երկրներին, այդ թվում՝ Հայաստանին։ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի նախորդ տարվա այցը մեր տարածաշրջան սրա վառ վկայությունն է։ Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումից հետո Բոլթոնի արած հայտարարություններից և Թեհրանի արձագանքից մեր փորձագետները եզրակացրին, որ պաշտոնական Երևանը, ըստ էության, մերժել է ամերիկյան կողմին։ Բայց հիմա, երբ իրանա-ամերիկյան դիմակայությունը ավելի է սրվել, Հայաստանում ամերիկյան հատուկ ծառայության ենթադրյալ «լրտեսների» և իրանական հետախուզության ակտիվության մասին լուրը, որը հայկական մեդիատիրույթում հրապարակել է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքը՝ հղում անելով Իրանի հետախուզության նախարարությանը, կարծես նախանշում է այն ուղիներից մեկը, թե Հայաստանը ինչպե՞ս կարող է ներքաշվել իրանա-ամերիկյան կոնֆլիկտին։ Միայն թե հարցն այն է, թե Հայաստանը կներքաշվի կամ արդեն իսկ ներքաշվել է իրանա-ամերիկյան հակամարտությանը, տվյալ պարագայում՝ հետախուզական դիմակայությանը իրակա՞ն հողի վրա, թե՞  վիրտուալ դաշտում, այսինքն՝ տեղեկատվական պատերազմի տիրույթում։

Իսկական թրիլլեր՝ ժանրի բոլոր կանոններով

Եվ այսպես, «Ռազմինֆոն» գրում է, որ հուլիսի 22-ին Իրանի Հետախուզության նախարարությունը հրապարակել է վավերագրական ֆիլմ, որում ներկայացվում է իրենց աշխատանքը, պատմում են, թե ինչպես են արտասահմանում հետևում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ – CIA) լրտեսներին: Դրան զուգահեռ ֆիլմում ցուցադրվում են նաև կադրեր, որոնք արվել են Հայաստանում:

Ֆիլմում ինֆորմացիոն առիթն այն է, որ իրանական հատուկ ծառայությունները, ըստ Հետախուզության նախարարության, ԿՀՎ-ի լրտեսական ցանց են բացահայտել։ Իրանի դատարանն այս գործով 17 հոգու է դատապարտել։ Իրանական հետախուզությունը տեսանյութեր և լուսանկարներ է հրապարակել ԿՀՎ-ի ենթարդյալ գործակալների վերաբերյալ։ Նշվում է, թե ներկայացվող կադրերում ԿՀՎ-ի գործակալներն են, որոնց հետևում է իրանական հետախուզությունը։
«Ռազմինֆոն» գրում է, թե կադրերում երևում է, որ հսկվող անձանցից մեկի գրեթե բոլոր լուսանկարները արված են Հայաստանում։ Օրինակ, ներկայացված լուսանկարում երևում է, որ իրանական հետախուզության կողմից հսկվող անձը կանգնած է Կասկադում:

«Ուշագրավ է, որ հենց այս՝ Կասկադում արված լուսանկարի վրա ֆիլմում գրվում է, թե նկարահանումը Ադրբեջանում է։ Հենց այս կադրի ցուցադրման ժամանակ ֆիլմում հաղորդավարն ասում է, որ «Իրանի հետախուզության նախարարության հակահետախուզության բաժնի աշխատակիցները սկսեցին վերահսկել երկրի սահմաններից դուրս գործող ԿՀՎ-ի լրտեսներին»: Հողորդավարի խոսքից հետո միանում է հետախուզության նախարարի խոսքը, որն ասում է՝ «չսպասելով, որ նրանք մեր երկիր լրտեսներ ուղարկեն, մենք ինքներս գնացինք, նրանց գտանք»: Նույն անձից ֆիլմում ցուցադրվում են նաև այլ կադրեր, որոնք ևս արված են Հայաստանում՝ տարբեր ռեստորաններում: Օրինակ՝ հենց այս կադրում նկատվում է «Կիլիկա» գարեջրագործական ընկերության սառնարանը»,- նշում է կայքը՝ ավելացնելով, որ նույն ֆիլմում ներկայացվում են նաև այլ անձինք, որոնք արդեն ուրիշ երկրներում են:

https://cdn1.img.armeniasputnik.am/images/731/06/7310602.jpg

Առավելապես քարոզչական նշանակություն ունի

Իրանա-ամերիկյան հետախուզական պայքարի թեմային «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ արևելագետ Արմեն Պետրոսյանը՝ ասելով, որ եթե ներկայացված կադրերն ու լուսանկարները և առհասարակ տեղեկատվությունը կեղծ չեն, այսինքն՝ ֆոտոշոփի կամ այլ տեխնիկական միջամտության չեն ենթարկվել, ապա դա բավական վտանգավոր երևույթ է։ Բայցևայնպես, նմանատիպ նյութերի հրապարակումը, լինի Թեհրանի թե Վաշինգտոնի կողմից, պետք է դիտարկվի, գնահատվի առաջին հերթին քարոզչական պատերազմի հարթությունում։

«Իրանի իշխանությունները ցանկանում են հատկապես սեփական հասարակությանը ցույց տալ, որ բավական արդյունավետ կերպով կարողանում են դիմադրել, հակազդել հակառակորդի գործողություններին ոչ միայն երկրի ցամաքային և ծովային տարածքներում, այլև հարևան երկրների տարածքում։ Այս համատեքստում հրապարակումն առավելապես քարոզչական նշանակություն ունի, և խնդիրն առավելապես օգտագործվելու է ներքին քարոզչության դաշտում»,- ասաց Մերձավոր Արևելքի հարցերով մասնագետը՝ ավելացնելով, թե չի կարծում, որ այս միջադեպը կարող է խնդիրներ առաջացնել Իրանում Հայաստանի և հայ ժողովրդի ընկալման առումով։

Բայց, մյուս կողմից, եթե, իհարկե, ներկայացված տեղեկատվությունը հավաստի է, ապա դա, մեր զրուցակցի կարծիքով, կարող է որոշակի խնդիրներ առաջացնել Հայաստանի և Իրանի իշխանությունների միջև հարաբերություններում. «Անշուշտ, միայն այս տեղեկատվության վրա նման կանխատեսումներ անելը սխալ կլինի։ Բայց այն, որ նման միտում է նկատվում, արդեն իսկ դրական չէ և ցանկալի չէ»։

Ինչպե՞ս կազդի հայ-ամերիկյան հարաբերութունների վրա

Իսկ ի՞նչ կարելի է ասել հայ-ամերիկյան հարաբերությունների մասին այս համատեքստում։ Այս տեղեկությունը կարո՞ղ է բացասական ազդեցություն ունենալ Երևանի և Վաշինգտոնի հարաբերությունների վրա։ Ի՞նչ եզրակացություն կանեն Երևանի ամերիկյան դեսպանատան կամ Պետդեպարտամենտի աշխատակիցները, երբ կարդան նշված լուրը՝ հետևյալ վերտառությամբ. «Իրանը Հայաստանի տարածքում ԱՄՆ–ի դեմ հետախուզություն է վարում»։

Մեր զրուցակիցները, իհարկե, մեղմ ասած՝ հիացած չեն այն փաստից, որ օտարերկրյա գործակալներն ու հետախուզական ծառայությունները կարողանում են ազատորեն գործել մեր երկրի տարածքում։ Կրկնում ենք՝ եթե, իհարկե, ներկայացված տեղեկությունը կեղծ չէ։ Որովհետև ամենևին էլ չի բացառվում, որ դա ինչ-որ քարոզչական խաղի, տեղեկատվական պատերազմի մի բաղադրիչ կազմի։ Արևելագետ Արմեն Պետրոսյանը վկայում է, որ իրանական, իսրայելական լրատվամիջոցներում այդօրինակ հրապարակումներ հաճախ են տեղ գտում. «Սրանք առավելապես քարոզչական հնարքներ են.տարբեր քաղաքների համապատկերին նման տեսարաններ են ցուցադրում, նշում են՝ որտեղ ինչ են բացահայտել, կամ Իրանը նման քայլ է կատարում, կամ Իսրայելը սա է բացահայտել, և այսպես շարունակ»։

Բայց, մյուս կողմից, փորձագետները չեն կարծում, թե այս իրադարձությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների վրա։

https://img4.newsinfo.am/big/EkbZCFXleL.jpg

Չեն կարող մեզ մեղադրել

Ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանի կարծիքով՝ լրտեսների պատմությունը չի ազդի Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վրա։ Տվյալ դեպքում, մեր հատուկ ծառայությունները լրջորեն մտածելու տեղիք ունեն, որպեսզի առիթի դեպքում իրանա-ամերիկյան կոնֆլիկտը մեզ վնաս չհասցնի։

«Չեն կարող մեզ մեղադրել, որովհետև, բնականաբար, առաջին հերթին մենք ինքներս ենք շահագրգռված, որպեսզի այլ երկրների հատուկ ծառայությունները չգործեն մեր տարածքներում։ Իսկ եթե գործել են, ուրեմն գործել են», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հակոբյանը՝ ավելացնելով, որ սա կարող է նաև հատուկ ծառայությունների խաղ լինել։

Ինֆորմացիոն էֆեկտի ակնկալիքով

Վերլուծաբանը չի բացառում, որ սա կարող է սադրանք լինել. «Եկեք նաև հակառակ կողմից նայենք հարցին. սովորաբար հատուկ ծառայություններն իրենց գործունեությունը չեն բացահայտում։ Եթե իրոք իրենք այստեղ ինչ-որ արդյունավետ բան արած լինեին, չէին խոսի դրա մասին։ Բայց եթե խոսում են, ստացվում է, որ այստեղ ակնկալվող արդյունքն այնքան քիչ է, որ իրենք գերադասում են ինֆորմացիոն էֆեկտը ապահովել, զոհաբերել այդ ամենը ինֆորմացիոն էֆեկտի համար, որը, հասկանալի է, այլ հատուկ ծառայությունների առաջ դրված խնդիրների առումով չարժե։ Եթե արել են, ուրեմն էֆեկտը քիչ է եղել, և հիմա փորձում են ինֆորմացիոն օգուտներ շահել»։

Հայաստանի հատուկ ծառայությունները պիտի միջոցներ ձեռնարկեն

Ամեն դեպքում Մհեր Հակոբյանն ընդգծում է, որ նմանատիպ հարցեր քննելիս առաջին հերթին պիտի ելնենք այն կանխավարկածից, որ ամեն ինչ կարող է լինել. «Սա կարող է լինել խաղ, կարող է լինել քարոզչական ինչ-որ օպերացիա։ Բայց որպեսզի դա իմանանք, պիտի իմանանք իրենց ներքին հաշվարկները, իսկ դա մենք, բնականաբար, չգիտենք»։

Երկրորդ. հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը Իրանի հարևանն է, անմիջականորեն սահմանակցում է այս երկրին, թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Իրանի հատուկ ծառայությունների որոշակի ազդեցություն, անխուսափելիորեն, մեր երկրի վրա լինելու է։

«Սա անկասկած է։ Բնական է՝ մեր հատուկ ծառայությունները պիտի հաշվի առնեն այս ամենը և համապատասխան միջոցառումներ ձեռնարկեն, որպեսզի այլ երկրների միջև առաջացած փոթորիկի մեջ մենք չընկնենք, կամ եթե ընկնենք, հնարավորինս հեշտ դուրս գանք»,- ավելացրեց ռազմաքաղաքական վերլուծաբանը։

Իրանա-ամերիկյան նոր «սառը պատերազմ». սա էլ կանցնի

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ (ՄԱՀՀԻ), իրանագետ Էմմա Բեգիջանյանը մեծ կարևորություն չի տալիս իրանական հետախուզության հրապարակած տվյալներին՝ այս լուրը համեմատելով հատկապես վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում պարբերաբար այս կամ այն կողմից հրապարակվող այն տեղեկությունների հետ, որ Իրանն է Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ամերիկյան անօդաչու թռչող սարք խոցել, կամ ընդհակառակը՝ ամերիկյան ռազմածովային ուժերն են իրանական դրոն ոչնչացրել։ Այս իրավիճակում կողմերից որևէ մեկին չի կարելի հավատալ, որովհետև երբ Իրանն է նման լուր տարածում, Վաշինգտոնն է հերքում, իսկ երբ Վաշինգտոնն է տարածում, Թեհրանն է հերքում։ Նախորդ շաբաթ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարեց, թե ԻՀՊԿ ծովուժը ծոցի Լարք կղզում մաքսանենգ վառելիք տեղափոխող նավ է կալանել։ Այս դեպքում էլ Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները հերքեցին, թե նավթատարն իրենց է պատկանում։ Բայց ԶԼՄ-ները գրում են, որ կալանված նավթատարը հենց Էմիրություններին է պատկանում։

Էմմա Բեգիջանյանն այս ամենից եզրակացնում է, որ ըստ էության՝ «սառը պատերազմ» է սկսվել ոչ միայն Իրանի և Միացյալ Նահանգների, այլև Իրանի և Մեծ Բրիտանիայի միջև։ Հիշենք, որ ԻՀՊԿ ծովուժը նախորդ շաբաթ Հորմուզի նեղուցում նաև բրիտանական նավթատար է կալանավորել՝ միջազգային ծովային կանոնները խախտելու մեղադրանքով։

«Սրանք քարոզչական «սառը պատերազմի» դրսևորումներ են։ Հիմնականում քարոզչություն է, բայց ավելի չի սրվելու, որովհետև ոչ մեկին այս իրավիճակում պատերազմը ձեռնտու չէ։ Նման իրավիճակ ստեղծվել էր նաև իրանա-իրաքյան պատերազմի (1980-88 թթ.) ժամանակ, բայց ավելի բուռն կերպով։ Նույնիսկ իրանա-ամերիկյան բախումներ եղան Պարսից ծոցում, մարդիկ զոհվեցին երկու կողմից, բայց հարթվեց։ Սա էլ կանցնի։ Որոշները բնութագրում են, թե սա նավթատարների երկրորդ պատերազմն է, բայց,  ըստ իս, այն պատերազմը չի լինի, ինչ որ այն ժամանակ էր», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց իրանագետը։

Էմմա Բեգիջանյանը ևս համոզված է, որ իրանական հետախուզության հրապարակած ֆիլմը և դրա մանրամասների հրապարակումը հայկական մամուլում չեն ազդի հայ-ամերիկյան հարաբերությունների վրա։

«Տեսեք. Ադրբեջանի հետ Իսրայելի, Միացյալ Նահանգների ավելի սերտ հարաբերությունների պատճառներից մեկն այն է, որ այնտեղից իրենք ավելի շատ կարող են Իրանի մասին հետախուզական տվյալներ հավաքել, քան թե Հայաստանում։ Եվ ընդհանրապես, Հայաստանն այնքան բաց երկիր է, որ որ երկրից էլ ասես՝ այստեղ գործակալներ կան։ Սա նորություն չէ», – ավելացրեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում