Մոլդովան կարող է դառնալ ռուսական ագրեսիայի հաջորդ զոհը: Ինչպես հաղորդում է TSN-ը՝ վկայակոչելով Die Welt am Sonntag-ին, այս մասին հայտարարել է Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ և Եվրախմբի նախագահ Ժան Կլոդ-Յունկերը:
Յունկերը նաև նշել է, որ ԵՄ-ն պետք է Մոլդովայի հետ հնարավորինս շուտ ստորագրի Ասոցացման համաձայնագիրը:
«Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից հետո մենք հասկանում ենք, որ ԵՄ-ն պետք է որքան հնարավոր է շուտ՝ մոտակա մի քանի շաբաթներին Մոլդովայի հետ ստորագրի Ասոցացման համաձայնագիրը: Մենք պետք է առաջ անցնենք Պուտինից, նա պետք է իմանա, որ ինքը չի կարող Մոլդովայի հետ անել նույն բանը, ինչ Ղրիմի»,- ասել է նա:







































