Friday, 24 07 2026
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի

Իշխանության կարևոր հակահարվածը․ ինչպես կտրվեց ռուսական գործակալների «հացը»

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Վենետիկի հանձնաժողովին խնդրել է եզրակացություն տալ Հայաստանի կողմից Ստամբուլի կոնվենցիան վավերացնելու դեպքում սահմանադրական հետևանքների մասին։ Ուշագրավ է, որ այս մասին նշվում է Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքում:

«Հայաստանի արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովին խնդրել է եզրակացություն տալ Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության մասին կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) վավերացման սահմանադրական հետևանքների մասին»,- նշված է կայքում:

Բադասյանը շատ կարևոր քայլ է կատարել՝ դրանով լուծելով մի քանի սկզբունքային խնդիր։

Վերջերս նախկին համակարգի ներկայացուցիչները հաճախ են վկայաբերում հեղինակավոր հանձնաժողովի կարծիքը՝ վերջինիս փաստորեն դարձնելով Հայաստանի ներքաղաքական դիմակայության մասնակից։ Նախկին իշխանության ներկայացուցիչները քարոզչական հարթության վրա օգտագործում են Վենետիկի հանձնաժողովին՝ դատական ռեֆորմը վիժեցնելու, անգամ իսկ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով։ Այս համատեքստում նրանք չենք կարող մեղադրել արդադարատության նախարարին, որը Ստամբուլի կոնվենցիայի հարցով դիմել է Վենետիկի հանձնաժողով։ Եթե նախկինների համար կուռք դարձած Հրայր Թովմասյանը կարող է հայացքն ուղղել Վենետիկի հանձնաժողովի կողմը, ապա նույնը կարող է անել իշխանության այլ ներկայացուցիչ ևս։

Եվրոպական հեղինակավոր կառույցի նախնական եզրակացությունը վեթինգի մասին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմնակիցները դարձրել են «Սուրբ գիրք», հետաքրքիր է՝ ի՞նչ են ասելու նրանք, եթե Վենետիկի հանձնաժողովը պատասխանի, թե կոնվենցիայի վավերացումը որևէ բացասական հետևանք չի առաջացնում Հայաստանի Սահմանադրության տեսանկյունից։

Ռուստամ Բադասյանը, կամա թե ակամա, ծուղակ է նախապատրաստել նախկին համակարգի ազդեցությամբ՝ «Ստամբուլի կոնվենցիաներ»-ով ու «Սորոս»-ներով կեղծ օրակարգ թելադրող, այսպես կոչված, քաղաքացիական նախաձեռնությունների համար։

Նախ՝ հերքվում է էժանագին այն մեղադրանքը, թե Հայաստանի իշխանություննները «հոգի են տալիս» Ստամբուլի կոնվենցիայի համար։ Եթե այդպես լիներ, Բադասյանը Վենետիկի հանձնաժողով չէր դիմի, ու սահմանադրական մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» հանգիստ կվավերացներ կոնվենցիան։ Սակայն, ինչպես տեսնում ենք, իշխանությունը գնացել է այլ ճանապարհով, ինչը ենթադրում է, որ մտադիր է այս հարցով ստանալ համապարփակ մասնագիտական եզրակացություն՝ մինչև քաղաքական որոշում կայացնելը։

Այս համատեքստում, ի դեպ, բացահայտվում է նախկին իշխանության երեսպաշտության ևս մեկ դրսևորում։ ՀՀԿ գործիչները, որոնք այս օրերին ակտիվորեն միանում են Ստամբուլի կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքին, հպարտանում են, որ իրենց իշխանության վերջին ամիսներին փաստաթղթի վավերացումը խորհրդարանում միտումնավոր տապալել են։ Այս փաստը խոսում է նախորդ իշխանության բարոյական քստմնելի նկարագրի մասին։

Պատկերացնո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանը իր նախարարի միջոցով հաճոյացել է եվրոպացիներին՝ ստորագրելով Ստամբուլի կոնվենցիան, իսկ հետո «ազգային» ու «ադաթապաշտ» է խաղացել սեփական հասարակության առաջ՝ «ցեղվող» մեծամասնության միջոցով տապալելով դրա վավերացումը։ Սերժ Սարգսյանի եվրոպական քաղաքականությունն ամբողջովին կառուցված է եղել այս բլեֆի վրա, որի իմաստը եղել է ոչ թե Հայաստանի եվրաինտեգրումը, այլ՝ Եվրոպայից լեգիտիմություն ու փող կորզելը։

Դրա համար եմ պնդում, որ Ստամբուլի կոնվեցիայի դեմ «արշավը» կեղծ օրակարգ է ու որևէ աղերս չունի իրական պահպանողականության հետ։ Խոսքը վերաբերում է ոչ թե կոնվենցիայի բովանդակությանը, որը, ինչպես տեսնում ենք, լուրջ քննարկման առարկա է փորձում դարձնել հենց իշխանությունը, այլ՝ այն մթնոլորտին, որը ստեղծել են նախկիններն ու նրանց հարող «ինքնաբուխ» նախաձեռնությունները՝ քաղաքականությունն իջեցնելով կենցաղային այնպիսի մակարդակի, որ «կարմիր խնձորն» ու մյուս հարցերը դառնում են քաղաքական, հանրային ցածրամակարդակ բազարի թեմաներ։

Խնդիրն ունի նաև բարոյական կողմ։ Ի՞նչն է ավելի շատ այլասերում հասարակությանը՝ այն, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյան Բադեն Բադենում մսխում է ժողովրդից թալանա՞ծը, թե՞ միջազգային որևէ համաձայնագիր, որին կարող ենք միանալ կամ ոչ՝ մեր սուվերեն իրավունքով։ Եթե հասարակության բարոյական արժեքների մասին մտածողները հանգիստ ու անխռով հետևում են Սերժ Սարգսյանի բուրժուական հաճույքներին, բայց «խաչակրաց պատերազմ» են հայտարարում մի համաձայնագրի, որն իրենց իշխանությունն է ստորագրել, սա արդեն դեմագոգիա է, ընդ որում՝ ուղղված հասարակական կարծիքի մանիպուլյացիային։

Խնդիրը որևէ կոնվենցիա պաշտպանել կամ քննադատելը չէ, մանավանդ որ քաղաքական ու հանրային դիսկուրսի անհրաժեշտության մասին, ընդ որում՝ բոլոր հարցերում, ամենաշատը հենց մենք ենք գրել։ Նույնը վերաբերում է Ստամբուլի կոնվենցիային, որը հանգամանալից քննարկման անհարաժեշտություն ունի, առաջին հերթին՝ մեր Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից։ Արդարադատության նախարարն առաջին քայլն արել է։

Գլոբալ իմաստով՝ իշխանությունները պետք է ավելի նախաձեռնող ու կրեատիվ լինեն, որպեսզի նախկինները չկարողանան զանազան կեղծ հարցերով լցնել օրակարգը՝ երկիրը վերածելով ռուսական հատուկ ծառայություննեերի «գաղափարական մտավարժանքների» փորձադաշտի։ Օրինակ՝ Սորոսի թեման լյուստրացիայի բանալի է։ Աշխարհում և Հայաստանում բազմաթիվ մտածող մարդիկ գիտեմ, որ խանդավառված չեն ոչ Սորոսով, ոչ էլ՝ նրա հիմնադրամներով, բայց հանգիստ նրանցից հեռու են մնում։ Սորոսի դեմ վիրտուալ կամ «գաղափարական» պատերազմի մեջ են բոլոր նրանք, որոնք ռուսական ազդեցության ծիրում «խցկվելու» նպատակ ունեն։

Ռուսաստանը Հայաստանում «հիբրիդային պատերազմ» է վարում իրենց ազգային ու պահպանողական կոչող մարգինալների դեմքով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում