Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանն ու «Իրավական ուղի» ՀԿ-ի անդամները վստահեցնում են, որ դատավորի նկատմամբ հարուցված գործը նրա կայացրած որոշումների հետևանքն է։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը ապօրինի էր կնիքվել։ Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը՝ ցուցադրելով մի լուսանկար, որում արձանագրված է, թե ինչպես է ոստիկանության ծառայողը հսկում դատավորի աշխատասենյակի կնիքված դուռը։








































