Ryanair ավիաընկերությունը ուղևորներին պարտավորեցրել է վճարել ջրի համար, որոնք նրանք ստացել են չվերթի հետաձգման ժամանակ 30 աստիճան շոգին, գրում է Metro-ն:
Ուղևորներից մեկը, Սթիվեն Ռամսին, Facebook-ի իր էջում պատմել է, որ իր չվերթը հետաձգվել է մոտավորապես երկու ժամ՝ 30 աստիճանի պայմաններում:
Մոտ 90 րոպե անց բորտուղեկցորդները սկսել են ջուր առաջարկել՝ շիշը երեք եվրոյով: Ռամսին աշխատակազմին ասել է, որ հաշվի առնելով հանգամանքները, ջուրը պետք է անվճար լինի, ինչին ի պատասխան բորտուղեկցորդուհին ասել է, որ դա չի համապատասխանում ընկերության քաղաքականությանը:
«Անձնակազմը շատ պրոֆեսիոնալ և բարյացակամ էր, բայց ոչինչ անել չէր կարող: Նրանք նույնպես ստիպված էին վճարել լրացուցիչ ջրի համար»,- գրել է տղամարդը: Նա կարծում է, որ ընկերությունները չպետք է շահույթ ստանան մարդկանց հիմնական կարիքներից:
Շատ օգտատերեր արձագանքել են հրապարակմանը և նշել, որ այլևս չեն օգտվի Ryanair-ի ծառայություններից:
Ընկերությունը դեռևս չի մեկնաբանել իրավիճակը:











































