Մեգան Մարքլը և արքայազն Հարին վերջերս այցելել էին «Առյուծ արքա» մուլտֆիլմի երկար սպասված պրեմիերային Լոնդոնում։
People-ը գրում է, որ պրեմիերայի ընթացքում նախկին դերասանուհին հանդիպել է Northwestern University (Իլինոյս) համալսարանի իր համակուրսեցի Բիլլի Այքնեերի հետ, որը «Առյուծ արքա»-ում հնչեցրել է Թիմոնին: Հենց նա էլ պատմել է իր երկխոսության բոլոր մանրամասները. «Նա ասաց ինձ.
«Շնորհավորում եմ ձեր կարիերայի կապակցւթյամբ», ինչին ես նույնությամբ պատասխանեցի: Մեգանը կատակով պատասխանել է. «Դե ինչ, ամեն ինչ միանգամայն այլ կերպ է անցել»:








































