Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին իր կարծիքն է հայտնել «Ռեալ»-ի դեմ խաղի վերաբերյալ:
«Մենք շատ կարևոր հաղթանակ տարանք, իսկ երկրպագուները վառ ու գունեղ խաղի ականատես դարձան: Կարևորագույն խաղերում «Բարսելոնա»-ն միշտ պատշաճ բարձունքի վրա է, բայց պետք չէ կենտրոնանալ այս հաղթանակի վրա: Անհրաժեշտ է մոռանալ այն և սևեռել ուշադրությունն առաջիկա հանդիպումների վրա:
Մինչև մրցաշրջանի ավարտն այնքան էլ շատ ժամանակ չի մնացել: Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք»,- Marca-ն մեջբերում է արգենտինացի ֆուտբոլիստի խոսքերը:








































