Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Սուրեն Պապիկյանը հետևել է կենսական նշանակության ճանապարհների վերականգնման աշխատանքներին

Հուլիսի 24-ին Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզեր կատարած այցի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնավորապես, նա կանգ է առել Հ81- Թալին- Ցամաքասար- Նոր Արթիկ- Հ75, Մ1- Հայրենյաց- Տուֆաշեն- Հ83, Մ7- Մեծ Պարնի- Ծաղկաբեր ճանապարհահատվածներում, որոնք վերականգնվում են «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակում, ինչպես նաև Մ3 (Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման) միջպետական նշանակության ճանապարհահատվածներում, որտեղ իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ պետական բյուջեի միջոցներով։

Հ81- Թալին- Ցամաքասար- Նոր Արթիկ- Հ75 ճանապարհահատվածում նախարար Պապիկյանը կապալառու ընկերության պատասխանատուների հետ քննարկել է աշխատանքների ընթացքը։ Կապալառու կազմակերպության՝ «Բլեսկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավարները նախարարին տեղեկացրել են, որ թեև ըստ պայմանագրի շինաշխատանքների ավարտը նախատեսված է մյուս տարվա գարնանը, սակայն կանեն հնարավորը՝ 3-4 ամսից ճանապարհի վերականգնումն ավարտելու համար։ Ընդգծելով արագ, բայց միևնույն ժամանակ որակյալ և առանց թերությունների շինարարություն իրականացնելու անհրաժեշտությունը՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ պետությունը կարևորում է բարեխիղճ շինարարական կազմակերպությունների հետ գործընկերային հարաբերությունները և հաշվի առնելով առաջիկում ճանապարհաշինական աշխատանքների ծավալների աճը՝ հետաքրքվել է կազմակերպության շինարարական հնարավորություններով։

Հ81- Թալին- Ցամաքասար- Նոր Արթիկ- Հ75 ավտոճանապարհը կենսական նշանակություն ունի 2 մարզերի հաղորդակցությունը կազմակերպելու առումով․ 10.9 կմ երկարությամբ ճանապարհահատվածի 7.1 կմ-ն անցնում է Արագածոտնի մարզով, իսկ 3.8 կմ-ն՝ Շիրակի մարզի Անիի տարածաշրջանով՝ միմյանց կապելով նաև 4 համայնքներ՝ Ցամաքասար, Սուսեր, Նոր Արթիկ, Բագրևան։

Շրջայցի հաջորդ կանգառը եղել է Մ1- Հայրենյաց- Տուֆաշեն- Հ83 մոտ 10.45 կմ երկարությամբ ճանապարհահատվածը, որտեղ վերականգնման աշխատանքներն իրականացնում է «Կապավոր» ՍՊԸ-ն։ Նախարար Պապիկյանին տեղեկացվել է, որ շինարարական աշխատանքներում հիմնականում ներգրավված են տեղի համայնքների բնակիչներ։ Ճանապարհաշինական ծրագիրն այսպիսով օգնում է բնակիչներին լուծել իրենց սոցիալական խնդիրները՝ շատ դեպքերում նրանց հետ պահելով արտագնա աշխատանքի մեկնելուց։

Սուրեն Պապիկյանը նկատել է, որ Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի մասին անցած երկու ամիսների ընթացքում զրուցել է համայնքապետերի, համայնքների բնակիչների հետ և ստացել է դրական արձագանք։

Շիրակի մարզից նախարարը մեկնել է Լոռի, որտեղ ծանոթացել է Մ7- Մեծ Պարնի- Ծաղկաբեր 6.8 կմ երկարությամբ վերականգնվող ճանապարհահատվածում կատարվող աշխատանքներին և խոսել կապալառու կազմակերպության՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ։ Նախարար Պապիկյանն այստեղ ևս կարևորել է աշխատանքների որակյալ և ըստ ժամանակացույցի իրականացումը: Ճանապարհի վերանորոգմանը մեծպարնեցիները սպասում էին ավելի քան 30 տարի, այս մասին նախարարին հաղորդել է Մեծ Պարնի համայնքի ղեկավար Գագիկ Պալյանը և վստահեցրել, որ համայնքապետարանն ու համայնքի բնակիչները հետամուտ կլինեն այն պահպանելուն և խնամքով շահագործելուն։

Սուրեն Պապիկյանի աշխատանքային այցն ավարտվել է Մ3 (Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման) միջպետական նշանակության ճանապարհահատվածների միջին նորոգման ընթացիկ աշխատանքների (փոսալցում, հարթեցում, կողային առուների կառուցում, վերին շերտի ասֆալտապատում) դիտարկմամբ։

Շրջայցի ընթացքում նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակում շինաշխատանքներն իրականացվում են հավուր պատշաճի և բարձր մակարդակով։ Միաժամանակ շինարարների և կապալառու կազմակերպությունների հետ խոսելիս նախարարը շեշտել է, որ ճանապարհաշինական աշխատանքները սահմանված ժամկետներում կատարելը խիստ կարևոր է, քանի որ այն բխում է ինչպես պետության, այնպես էլ կազմակերպության շահերից։

«Մենք շահագրգռված ենք, որ հայաստանյան ընկերությունները լինեն շատ ուժեղ իրենց կարողություններով, հնարավորություններով, որպեսզի կարիք չունենանք որևէ տեղից նոր շինարար հրավիրելու։ Ստեղծվելու է այնպիսի գործընկերային միջավայր, որը կգոհացնի թե՛ քաղաքացուն, թե՛ գործարարին, թե՛ պատվիրատուին»,- ասել է նախարարը։

Նշենք, որ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ կյանքի կոչվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի սկզբունքներից մեկն էլ հենց կենսական նշանակության ճանապարհները տեղական շինկազմակերպությունների միջոցով վերականգնելն է։ Ծրագիրն այդպիսով նպատակ ունի աջակցել հայկական ճանապարհաշինական կազմակերպություններին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում