Ամերիկյան Vogue-ի ապրիլյան համարը խոստանում է լինել ամենասկանդալայինը ամսագրի ողջ պատմության մեջ՝ գրում է viva.ua-ն:
Ամերիկայում չեն դադարում վեճերն այն մասին՝ ճի՞շտ էր արդյոք ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրի որոշումը՝ որպես իր նոր համարի հերոսներ ընտրել աստղային զույգին՝ Քիմ Քարդաշյանին և Քանյե Ուեսթին:
Ընթերցողները համոզված են, որ սկանդալային ռեփերն ու ռեալիթի շոուի աստղը լավագույն «դեմքերը» չեն անթերի վարկանիշով ամսագրի համար:
Նշենք, որ նրանց մասնակցությամբ ֆոտոշարքը ստացվել է գլամուրային ու նորաձև՝ աստղային ընտանիքը ինքնաթիռի մեջ փայլում է շքեղ դիզայներական զգեստներով, շքեղ առանձնատանը ու այգում: Լուսանկարների հեղինակը հայտնի Էննի Լեյբովիցն է:










































