Wednesday, 01 07 2026
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռոբերտ Մորգենթաուի մահվան կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռոբերտ Մորգենթաուի մահվան կապակցությամբ.

«Սիրելի՛ Մորգենթաու ընտանիք,

Խոր ցավով տեղեկացա հայ ժողովրդի մեծ բարեկամ, դեսպան Հենրի Մորգենթաուի արժանավոր թոռան` Ռոբերտ Մորգենթաուի մահվան մասին:

Որպես մեծ հայրենասեր, պատերազմի վետերան, իրավունքի ոլորտի առաջատար մասնագետ ու մարդու իրավունքների պաշտպան` պարոն Մորգենթաուն մշտապես վայելել է բոլորի սերն ու հարգանքը: Իր աշխատասիրությամբ, հարազատ քաղաքին՝ Նյու Յորքին, ծառայելու ու մարդկանց օգնելու աննկուն պատրաստակամությամբ, ամենաբարդ իրավական խնդիրներին լավագույն լուծումներ տալու իր կարողությամբ նա վառ օրինակ է հանդիսացել իրավաբանների մի քանի սերունդների համար:

Ճակատագրի բերումով Մորգենթաուների ընտանիքը մեկ դարից ավելի կապված է մեր ժողովրդի հետ: Մենք երախտապարտ ենք ձեր ընտանիքին Հայոց ցեղասպանության տարիներին մեր ժողովրդին աջակցելու, ցեղասպանությունը վերապրածներին փրկության ձեռք մեկնելու, այդ ոճրագործության մասին միջազգային իրազեկում ապահովելու ու ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերի համար: Դեսպան Հենրի Մորգենթաուի անունը ոսկե տառերով է գրված հայ ժողովրդի պատմության էջերում, առանց ում այդ մութ շրջանի բազում դրվագներ, թերևս, անհայտ մնային մարդկությանը: Որպես իր պապի և հոր արժանի զավակ ու հետևորդ` պարոն Ռոբերտ Մորգենթաուն նրանց գործի շարունակողն էր ու հպարտ էր հայ ժողովրդի հետ իր ընտանիքի ունեցած սերտ կապերով:

Այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում ձեր ողջ ընտանիքին, հարազատներին ու ընկերներին: Պարոն Մորգենթաուի լուսավոր հիշատակը մշտապես վառ կմնա հայ ժողովրդի սրտում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում