Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ երեկ Թուրքիայի վարչապետ Էրդողանը երկրի խորհրդարանում հանդես է եկել նոր կառավարության ծրագրային ելույթով։
Իր ելույթում Էրդողանն անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. «Թուրքիան շարունակում է ամեն կերպ աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, Ադրբեջանի «օկուպացված» տարածքների ազատմանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը»։








































