Իսպանիայի Լա Լիգայի 29-րդ տուրի շրջանակներում կայացավ առաջնության թերևս ամենասպասված հանդիպումը: «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում հանդիպեցին Մադրիդի «Ռեալ»-ն ու կատալոնական «Բարսելոնա»-ն:
Առաջին խաղակեսում թիմերը փոխանակեցին 2-ական գնդակ: Անդրես Ինյեստայի և Լիոնել Մեսսիի գոլերին մադրիդյան ակումբը պատասխանեց Կարիմ Բենզեմայի դուբլով:
2-րդ խաղակեսում թիմերը 10 րոպեի տարբերությամբ հաջողության հասան 11 մետրանոց հարվածների օգնությամբ: Քրիշտիանու Ռոնալդուի` 55-րդ րոպեի դիպուկ հարվածին 10 րոպե անց պատասխանեց Մեսսին: Նեյմարին սեփական տուգանային հրապարակում գցելու, վերջին հույսի խախտման համար խաղադաշտից հեռացվեց Սերխիո Ռամոսը: Այդուհանդերձ, վերջին խոսքը արգենտինացունն էր, ով 84-րդ րոպեին կրկին 11 մետրանոց նշակետից գրավեց Դիեգո Լոպեսի պաշտպանած դարպասը և իր հեթ-տրիկի շնորհիվ հաղթանակ պարգևեց կատալոնական ակումբին:
«Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա»` 3:4
0:1 Ինյեստա (7’), 1:1, 2:1 Բենզեմա (20’, 24’), 2:2 Մեսսի (42’), 3:2 Ռոնալդու (55’, 11մ), 3:3, 3:4 Մեսսի (65’, 11մ, 84’, 11մ)








































