Ալյասկան Ռուսաստանի կազմ վերադարձնելու դիմումը, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում, հավաքել է ավելի քան 8800 ստորագրություն:
Անանուն հեղինակը, որը դիմումը հրապարակել է մարտի 21-ին, ամերիկացիներին կոչ է անում կողմ քվեարկել Ալյասկան Ռուսաստանի կազմի մեջ մտցնելուն, քանի որ «մի խումբ ռուսներ հին ժամանակներում անցել են Բերինգի նեղուցը և սկսել բնակություն հաստատել արկտիկական ափերում»:
Դիմումում բերվում են նաև տվյալներ այն մասին, որ առաջին եվրոպացիները, որոնք Ալյասկա են այցելել 1732թ. օգոստոսի 21-ին, եղել են «Սուբ Գաբրիել» թիմի անդամները:
Որպեսզի ԱՄՆ իշխանությունները պաշտոնապես պատասխանեն դիմումին, անհրաժեշտ է, որ այն հավաքի 100 հազար ստորագրություն:









































