Պաշտոնական Դամասկոսը հերքել է լուրերը, որ սիրիական բանակի ռազմական ինքնաթիռին հարվածել են Թուրքիայի տարածքում, հաղորդում է Associated Press-ը:
Սիրիայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ թուրքական հակաօդային պաշտպանության ինքնաթիռը հարվածել է այն ժամանակ, երբ վերջինս պատրաստվել է հարձակվել սիրիական զինված ընդդիմության դիրքերի վրա Լաթաքիայում:
Սիրիայի ՊՆ-ն հստակեցրել է, որ ինքնաթիռի օդաչուն հասցրել է դուրս թռչել: Պաշտոնական Դամասկոսը տեղի ունեցածը համարել է «ագրեսիայի անթաքույց գործողություն»:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ Սիրիայի հետ սահմանի վրա սիրիական ինքնաթիռին հարվածել են հակաօդային պաշտպանության թուրքական ուժերը:










































