Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ սկսվում է Նորայր Գրիգորյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 62-ամյա Նորայր Գրիգորյանը, վարելով «ԳԱԶ-32213» ավտոմեքենան, 2013 թվականի նոյեմբերի 20-ին, ժամը 18-ն անց 30 րոպեին Երևան-Սևան ավտոճանապարհի 19 կմ հատվածում հանդիպակաց ընթացող մեքենայի ուժեղ լույսերից կուրացել է: Նա իր երթևեկության համար վտանգն առաջանալու պահից սկսած, ժամանակին արգելակումով չկանգնեցնելով մեքենան, «շլացած վիճակում շարունակել է երթևեկությունը» և վրաերթի է ենթարկել հետիոտն Գոհար Շ.-ին՝ անզգուշությամբ վերջինիս մահ պատճառելով:









































